Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Пятница, 13 Декабря, 2024 года

Статьи

Բեմադրիչ, ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի «Ծովահենների հեքիաթը» ներկայացումը «Գոյ» փորձարարական թատրոնում:

23:28, Воскресенье, 15 Марта, 2015 года
Բեմադրիչ, ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի «Ծովահենների հեքիաթը» ներկայացումը «Գոյ» փորձարարական թատրոնում:

Հեքիաթներում անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ… Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում …»: Հովհ. Թումանյան

Մեծն Թումանյանի խոսքերով սկսեմ կարծիքս հայտնել այսօրվա ներկայացման մասին, որը տեղի էր ունեմ «Գոյ» փորձարարական թատրոնում հետևյալ խորագրով «Ծովահենների հեքիաթը»: Չորս ծովահեններ որոնք ունեն արկածային պատմություն և աշխարհի ամենատարբեր անկյուններում Իսպանիայից մինչև Հնդկաստան փնտրում են իրենց արկածային իրը: Չորս ծովայիններն ունեին իրենց յուրահատուկ անունները (Սև մորուք, Կարճ մորուք, Մորուք և Մորքուր): Ամենատպավորիչ տեսարանները նրանք էին, երբ տվյալ երկրի երաժշտության ներքո սկսում էին պարել և այդ ժամանակ, դահլիճում քանի որ ավելի շատ փոքրիկներ էին իրենց էմոցիաներն արտահայտում էին դերասանների հարցերին պատասխանելով և ծափերով, որը դերասանների համար մեծ ոգեշնչման աղբյուր են միշտ հանդիսացել: Ամբողջ ներկայացումն ինքն արդեն մեծ ուսուցողական դաս էր և՛ ավագ սերնդին, և՛ փոքրերին, քանզի ներկայացման վերջում շատ ուսացանող արտահայտություն երևան հանեցին, որը պետք է դահլիճում գտնվող յուրաքանչյուրի ականջը շոյեր . տվյալ մտքի մեջ մեծ ասելիք կար. «Աշխարհի բոլոր գանձերը, գտնվում են գրքերում»: Թումանյանի խոսքերով սկսեցի և էդպես էլ կավարտեմ, նա ասում էր, որ հենց հեքիաթն է ամենակարճ ճանապարհը մարդու մեջ սերմանելու բարություն ու հոգատարություն, սրտացավություն, սեր ու հարգանք և այսօր կարծում եմ, որ դահլիճից մեծ թվով երեխաներ դուրս եկան և իրենց հետ տարան չկորչող գիտելիք, որով կառաջնորդվեն իրենց կյանքում: Հատուկ շնորհակալություն ներկայացման ռեժիսորին Գուրգենին Սարգսյանին և դերասաններին մշակութային դաստիարակության համար, քանզի դուք՝ ձեր արվեստի ուժով, ոչ միայն գեղագիտական հաճույք եք պատճառում հանդիսատեսին, այլև կրթում ու դաստիարակում եք նրանց:
    
     Պատրաստեց Սվետլանա Մուրադյանը

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5319 | 0 | 0
Facebook