Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

100 մետրանոց Հայոց Եռագույնը Գյումրիի հրապարակում

00:36, Понедельник, 02 Марта, 2015 года
100 մետրանոց Հայոց Եռագույնը Գյումրիի հրապարակում
    
Մարտի 1-ի կեսօրին Գյումրի քաղաքի հրապարակում, Վարդանանքի արձանախմբի հարևանությամբ մեկնարկեց «Եռագույն հրապարակ» ֆլեշմոբը, որի ընթացքում բացվեց և հրապարակում ծածանվեց աշխարհում ամենամեծը համարվող Հայոց Եռագույնը։

    
Ուղիղ ժամը 2-ին նախաձեռնության հեղինակ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանն իր ճանապարհորդական պայուսակից հանեց 8 կիլոգրամից ավել կշիռ ունեցող 100 մետր երկարություն ունեցող Հայոց Եռագույնը, իսկ դրոշը պարզելու և ծածանելու համար` նրան մոտեցան Գյումրիի հրապարակով պատահական անցնողները` դպրոցականներ և ուսանողներ, տնային տնտեսուհիներ և մանկահասակ երեխաներ:

    
Հիշեցնենք, որ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը նոր է վերադարձել Եվրոպա կատարած շրջագայութնունից, որտեղ հայ համայնքներին է ներկայացրել «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի գործառույթները և առաջիկա նախաձեռնությունները, որոնք կապված են Մեծ Եղեռնի 100 ամյակի հետ:

    
100 մետր երկայքով դրոշն էլ կրում է հենց Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը, որը ապրիլ ամսին նախատեսվում է բարձրացնել Արարատի գագաթ, իսկ մինչ այդ այն կներկայացվի մի շարք միջացառումների ընթացքում և «կմասնակցի» նման ակցիաների:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3625 | 0 | 0
Facebook