Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

ՖԱ Արարատ ուսումնամարզական հավաքից հետո` փոփոխություններ

Lilit MkrtchYan
Автор:
Lilit MkrtchYan
16:59, Среда, 25 Февраля, 2015 года
ՖԱ Արարատ ուսումնամարզական հավաքից հետո` փոփոխություններ

«Արարատն» ավարտեց այս տարվա առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը Սոչիում և վերադարձավ Երևան:

Թիմի կազմը համալրել են դարպասապահ Կարեն Իսրայելյանը, պաշտպաններ Ալեքսանդր Վոլչկովը, Նագի Բուրասը, Ռաֆֆի Կայան, Սեյեդ Հոսեյն Հոսեյնին, կիսապաշտպաններ Ամիրի Շոեիբը, Սաման Աղազամանին և Վիկտոր Գարզան, որոնց հետ արդեն պայմանագրեր են ստորագրվել: Ավելի վաղ «Արարատ» -ին էին միացել դարպասապահ Արամ Հայրապետյանը, պաշտպաններ Վահե Մարտիրոսյանը և Գորիկ Խաչատրյանը, ինչպես նաև` կիսապապաշտպան Կարլո Չուեկան:
    
    

«Արարատը» հրաժարվել է թիմում փորձաշրջան անցած կիսապաշտպան Եվգենի Մորոզից, երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը պաշտպան Ջամել Ուոլեսի հետ: Մոտ օրերս թիմին կմիանա 18-ամյա կամերունցի հարձակվող Ումարու Կաինան, ով հանդիսանում է հայտնի Aspire Academy-ի սան:
    
    

«Արարատի» երկրորդ արտագնա ուսումնամարզական հավաքը նույնպես կանցկացվի Սոչիում` փետրվարի 8-ից 20-ը: Նախատեսված են երեք ընկերական հանդիպումներ, իսկ հավանական մրցակիցների թվում են «Սոչին», «Խիմիկը», «Ենիսեյը» և Տուլայի «Արսենալի» երկրորդ թիմը:
     Հայտնում է ՖԱ Արարատի պաշտոնական կայքը:

Նիկոլաս Պրոեսման
Նիկոլաս Պրոեսման
Սուլեյման Կոնե
Սուլեյման Կոնե
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3614 | 0 | 0
Facebook