Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Ու՞մ հետ է ամուսնացել Իվետա Մուկուչյանը

23:48, Воскресенье, 20 Января, 2013 года
Ու՞մ հետ է ամուսնացել Իվետա Մուկուչյանը
     Վերջին շրջանի ամենաշահարկված թեմաներից էր Իվետա Մուկուչյանի բաժանումն ընկերոջից: Մամուլում տարբեր հրապարակումներ էին հայտնվել այդ թեմայով, սակայն առանց երգչուհու պարզաբանման: Վերջին հարցազրույցներից մեկում Իվետան նշել էր, որ նախկին ընտրյալի հետ ընկերական շատ լավ հարաբերություններ են պահպանել. «Կարող են երկու շատ լավ, դրական մարդիկ ուղղակի իրար համապատասխան չլինել: Մենք հասկացանք, որ իրար համար չենք ստեղծված, բայց մեծ սիրով ենք բաժանվել իրարից: Հիմա շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք: Ինքն ինձ շատ հարազատ մարդ է, ում ցանկանում եմ, որ գտնի իր երկրորդ կեսին և երջանիկ լինի», - ասել էր Իվետան և հավելել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բաժանվել են: Երգչուհին խոսել էր նաև իր և Արթուր Աբրահամի հարաբերությունների մասին:Վերջին շրջանում դրանց մասին խոսակցությունները շատ էին. որոշ կայքերում նույնիսկ հրապարակումներ կային, թե հենց Իվետան է Արթուր Աբրահամի գաղտնի ընտրյալը: «Ինձ համար զարմանալի է, որ հումորային հաղորդումից հետո մարդիկ կարող են այդպիսի խոսակցություններ տարածել: Դա շատ պրիմիտիվ է: Ես Արթուրին ճանաչում եմ, շատ լավ հարաբերություններ ունենք, բայց մեր անձնական կապի մասին լուրերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ես ամուսնացել եմ երաժշտության հետ:)»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
7498 | 0 | 0
Facebook