Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Անանուն նամակ

Ancanotuhi
Автор:
Ancanotuhi
21:47, Суббота, 19 Января, 2013 года
Անանուն նամակ
    
    

Բարև հարգելիս..Գիտես մտածում եմ քո մասին, անհանգստանում եմ քեզ համար, ինձ անհանգստացնում է քո հոգեվիճակը:ԹԵ ինչու եմ մտածում ես էլ չգիտեմ:Չէ որ արդեն համոզվել եմ, որ մեկ եմ քո համար, որ չես մտածում իմ մասին:Ինչքան ժամանակը անցնում է, այնքան ավելի ու ավելի եմ համոզվում ու քայլս արդարացի եմ համարում:Սկզբում ինձ էի մեղադրում, ինձ անսիրտ էի համարում, փորձում էի արածիս համար բառեր գտնել, որպեսզի ինձ ոչ ոք չմեղադրի:Իսկ հիմա, հիմա գիտեմ որ մեղավոր չեմ, գիտեմ որ հեռավորությունը կապ չունի, ընդհամենը ցանկություն էր պետք:Ասում են, որ մարդիկ սխալների վրա են սովորում, հիմա ես շնորհակալ եմ քեզ, որ հայտնվեցիր ու ցույց տվեցիր թե որն է ուշադրության պակասը, որն է ընկերությունը առանց ջերմության, չէ որ դա ես երբեք չէի զգացել:Գիտես երբ տեսա քեզ առաջին իսկ պահից դեմ գնացի սկզբունքներիս, որովհետև կարծում էի դու ուրիշ ես, դու տարբերվում ես բոլորից:Իսկ երբ շփվեցի, հասկացա որ սխալվել եմ, անընդհատ ինձ համոզում էի, որ ամեն ինչ լավ կլինի, որ քո գտնվելու վայրի պատճառով է, որ դու այդպիսին ես, իսկ հետո հասկացա որ սխալվել եմ:

Գիտես, երբ ասացի քեզ այդ մասին արտասվում էի, սկզբում արձագանքդ նորմալ էի համարում, ինձ մեղավոր էի զգում քեզ ցավ պատճառելու համար:Իսկ հետո ամեն ինչ փոխվեց..ես ամեն օր սպասում էի քո զանգին, նամակներին, ամեն անգամ զանգ ստանալով հոգուս խորքում մտացում էի որ դու ես:Ես չէի դադարում սպասել քեզ, թեկուզ գիտեի որ դու հպարտ ես, ավելի ճիշտ գորոզ, բայց ինձ ասել էիր, որ իմ դեպքում հպարտությունդ մի կողմ կդնես:ԻՍկ հիմա լրիվ հակառակնես ապացուցում:Գիտեմ, ամեն ինչի վերջակետը ես դրեցի, բայց երբեք չէի սպասում այսպիսի վերջաբանի:Գուցե հիմա մտածում ես, որ եսասեր եմ, որ ասում եմ գնա ու սպասում եմ որ գաս, բայց հավատա որ այդ ամենի մեղավորը դու ես, դու ինձ ստիպեցիր փորձել քեզ:

Հավատա հիմա շնորհակալ եմ քեզ…ու համոզված եմ, որ այս սխալի շնորհիվ ինչ որ բան սովորեցի:
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
4
Не нравится
0
11535 | 16 | 0
Facebook