Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը նշվեց նաև Վանաձորում

22:46, Понедельник, 28 Мая, 2012 года
Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը նշվեց նաև Վանաձորում

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվա առթիվ միջոցառում է կազմակերպվել նաև Վանաձորի Կոտրած եկեղեցու բակում:Զոհվածների հիշատակին Կոտրած եկեղեցի հուշակոթողին ծաղիկներ դրեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Լոռու մարզպետ `Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ`Սամվել Դարբինյանը և մի շարք այլ պաշտոնյաներ և Վանաձոր քաղաքի բնակիչներ: Արքեպիսկոպոս Չուլջյանի խոսքերով` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը հնարավորություն տվեցին հռչակելու Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը:Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը և իրենց շնորհակալությունը հայտնեցին զոհվածներին իրենց սեփական կյանքով ապագա սերնդին ազատ և անկախ հայրենիք ժառանգելու համար:

Կոտրած եկեղեցի
Կոտրած եկեղեցի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7035 | 0 | 0
Facebook