Հոկտեմբերի 1-ը նշվում է, որպես տարեցների միջազգային օր:Այդ կապակցությամբ Վանաձորի Հովհ. Թումանյանի պետական մանկավարժական ինստիտուտի Մշակույթի կենտրոնը կազմակերպել էր դրամահավաք Վանաձորի ծերատան բնակիչներին աջակցելու նպատակով: Միջոցառման նախաձեռնությունը պատմության ֆակուլտետի ուսանողուհի Անի Հունանյանին էր: Միջոցառման ընթացքում խոսվեց մեր կյանքում տարեցների կարևոր դերի ու նշանակության մասին: Նրաց, որպես հասարակության իմաստության և կենսափորձի կրողներին, գալիք սերնդի անփոխարինելի խորհրդատուներին սիրելու և գնահատելու մասին: Քանի որ ծերությունն անդառնալի երևույթ է, և ոչ մի երիտասարդ ի վերչո չի խուսափելու դրանից:
Հեղինակ` Այծեմնիկ Ասատրյան