Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Երգող ֆուտբոլիստները

11:44, Среда, 16 Января, 2013 года
Երգող ֆուտբոլիստները
     Ձեզ ենք ներկայացնում երեք ֆուտբոլիստների, ովքեր ցանկացել են իրենց փորձել նաև երգի ասպարեզում:
    
    
     Ռիկարդո Կակա. Բրազիլացի Կական կարծես ձանձրացել է ֆուտբոլ խաղալուց և գովազդային հոլովակներում նկարահանվելուց: Ֆոտբոլիստն, ի դեմ երգեցողության, իր համար նոր զբաղմունք է գտել: Հայտնի մարզիկը հանդես է եկել իր կնոջ` բրազիլացի երգչուհի Կարոլ Սելիսիոյի հետ զուգերգով: "Presente de Deus" երգի հիման վրա աստղային ամուսինները նկարահանել են տեսահոլովակ:
    
     Իկեր Կասիլյաս. Իսպանիայի հավաքականի և "Ռեալ Մադրիդ" ֆուտբոլային ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասն իր երկրպագուհիներին գերելու ևս մեկ միջոց է գտել: Հեռուստաշոուներից մեկի ժամանակ դարպասապահը զուգերգով հանդես է եկել իսպանացի երգչուհի և "Amaral" խմբի անդամ Եվա Ամարալի հետ: Երգի ընթացքում ֆուտբոլիստն այնքան է զարմացել իր երգեցողության կարողությունների վրա, որ սկսել է ծիծաղել: Բայց իզուր, քանի որ Կասիլյասի երկրպագուների մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ նրանց դուր է եկել Իկերի կատարումը:
    
     Սերխիո Ռամոս
. Հանրահայտ ակումբի մեկ այլ խաղացողի` Սերխիո Ռամոսի երկրպագուները զարմացած են. "Մի՞թե սա Ռամոսն է երգում": Ռամոսը կատարում է իսպաներեն մի երգ` օգտագործելով իսպանական մշակույթին հատուկ մելիզմները: Նրանց կարծիքով Սերխիոն երգում է այնքան լավ, որքան ֆուտբոլ է խաղում: "Ի՞նչ գործ ունես դու "Ռեալ Մադրիդում": Քո տեղը բեմն է"` գրված էր մեկնաբանություններից մեկում:
    
     Աղբյուր՝ armstar.am
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3914 | 0 | 0
Facebook