Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Մեղադրվում ենք համասեռամոլներին չհանդուրժելու համար

22:01, Пятница, 25 Мая, 2012 года
Մեղադրվում ենք համասեռամոլներին չհանդուրժելու համար
     ՄԱԿ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի Հայաստանում ցածր է հանդուրժողականությունը համասեռամոլների նկատմամբ և քննադատական տոնով մեղադրել մեզ միջազգային իրավունքով սահմանված սկզբունքների ոտնահարման մեջ` ցիտելով վերջին իրադարձությունները` կապված DIV ակումբի և համասեռամոլների դեմ ուղղված երթի հետ:
     Փաստորեն ստացվում է, որ դարերի խորքից եկած ժողովուրդս, ավելի վատ է պատկերացնում թացը չորից տարբերելու խնդիրը, քան թե ճուտիկ եվրոպական պետությունների ու ԱՄՆ-ի շահերը թաքնված ձևով կյանքի կոչող միջազգային կազմակերպությունները:
    

Հարգելի ընթերցող, գիտակցել է ուղղակի պետք, որ պետությունը քանդելու, հասարակությունը մասնատելու ու իրենց շահերին ծառայեցնելու հին ավանդական մեթոդների ժամանակները անցել են: Ու չեք փորձում գիտակցել, որ ժողովրդավար ամերիկացի ու եվրոպացի կոչեցյալները հնարել են ձեզ մարգիանալացնելու, ռոբոտացնելու, մասնատելու ավելի հզոր զենքեր: Դրանք են`

  1. Աղանդավորական կազմակերպությունները
  2. Համասեռամոլների "ինստիտուտի" ներդրումը
  3. Ինֆորմացիոն տեղեկատվական աղբը
  4. Ամերիկյան ու եվրոպական գրանտներով շնչող հայկական հասարակական կազմակերպությունները, որոնք անգիտակցաբար կամ շատ լավ էլ գիտակցելով ինֆորմացիա են վաճառում գրանտատուներին
  5. Չարաբաստիկ սերիալները, դրանց հայկական "պատենտները"
  6. Հոլիվուդյան անմակարդակ ֆիլմերն ու մուլտֆիլմերը և այլն:

Իսկ մենք անգիտակցաբար դրանք յուրացնելով, մեղմ ասած, ինքնաոչնչացման ճանապարհն ենք բռնել, ինչքան Էլ ցավով եմ դա շեշտում:
     ՄԱԿ կոչեցյալ, եվրոպական մի երկիր ցույց տուր, ուր ընդամենը մնացել է 3 միլիոնից պակաս ժողովուրդ: Եվրոպական, ամերիկյան բազմամիլիոնանոց հասարակություններում մեկ միլիոն համասեռամոլների առկայությունը մի գուցե խնդիր չէ, բայց մեր պարագայում նույնիսկ հարյուր այդպիսի անհատի առակայությունը մեր ազգային անվտանգության, մեր դեմոգրաֆիական խնդիրներին է սպառնում: Ու այս պարագայում առնվազն թքած պետք է ունենայինք ձեր փաստաթղթերի ու ձեր կեղծ մարդասիրական առաքելության վրա: Մասնագիտությունս թույլ է տալիս դատել, որ քաղաքականությունից ավելի կեղտոտ բան դժվար թե հնարավոր լինի աշխարհում գտնել, ու որ այսքան էլ հանդուրժում ենք դրանց առկայությունը մեր հասարակությունում կարելի է և գոհ ու շնորհակալ լինել: Նման դեպքեր տոկոսային առումով նույն այդ եվրոպական, ամերիկյան երկրներում ավելի շատ են, բա ինչի իրենց էլ անհանդուրժող չեք անվանում? Բա եթե այդպես ոգևորված հավասարություն եք քարոզում, ապա բարի եղեք այս հարցում էլ հավասար դատել, այլ ոչ թե օգտվելով մեր, չափերով փոքր պետություն լինելու հանգամանքից, սպառնալիքների լեզվով խոսել: Մեր ժողովրդի զրկանքները եթե տեսած լինեիք, թե ինչ մաքառումներով ենք փրկել այս փոքրիկ Հայաստանը և եթե անկեղծ լինեիք ձեր սկզբունքներում, նման մոտեցում չեիք դրսևորի: Որպես ապացույց ձեր առաջ կանգնած է Ադրբեջանը, ուր այս էլ արդեն ինչքան ժամանակ զանգվածաբար ոտնահարվում են մարդու իրավունքները: Դե խոսեք, քննադատեք, բա ինչի չեք անում? .............
    
    
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3218 | 0 | 0
Facebook