Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկի մասին

21:01, Четверг, 17 Мая, 2012 года
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկի մասին : Ժամանակակից ձևաչափ ` որակյալ կրթություն ապահովելու համար . Հայաստանի բուհերում գործելու է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարան և Wi-Fi անկյուն :Ընկերությունը զգալի միջոցներ է հատկացրել աջակցելու Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ծրագրերին : Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յերիկյանի ` այս աջակցությունը երկրի ապագայում ներդրումներ անելու լավագույն միջոցն է: Որակյալ աշխատուժի կարևորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկն ազդարարում է Վանաձորի մանկավարժական համալսարանից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ , այս համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչով ապահովված լսարան և Wi-Fi անկյուն : Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն և ուսանողների հետ արդյունավետությունը բարձրացնելուն և ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելուն էապես կնպաստի ինտերակտիվ գրատախտակի կիրառումը : : ՎիվաՍել-ՄՏՍ –ի տնօրեն Ռալֆ Յերիկյանը հարցազրույցի ժամանակ ասաց . << Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև ` նյութի մատուցման ձևը : Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն ` որակյալ կրթություն ստանալու հարցում :Հավանաբար սխալված չեմ լինի , եթե ասեմ , որ արդյունավետ միջոցներից մեկը համացանցն է : Մենք պատրաստ ենք աջակցության հարցում : Ցանկանում ենք տեսնել մի սերունդ , որը պատրաստ է ընտրել կրթվելու և զարգանալու համար եղած հնարավորություններից լավագույնը >> : Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ :

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4305 | 0 | 0
Facebook