Идет загрузка...
Сегодня:  Пятница, 10 Мая, 2024 года

Статьи

Սոնա Շահգելդյանին ափերից հանել են

,,, ,,,,
Автор:
,,, ,,,,
14:09, Вторник, 08 Января, 2013 года
Սոնա Շահգելդյանին ափերից հանել են

Երգչուհի Սոնա Շահգելդյանը շատ վրդովված է։ Բանն այն է, որ նրա տեսահոլովակը ՓՈՓ-հանրագիտարանում արժանացել է «Ամենավատ կլիպ» մրցանակի։ Այդ մասին կարծիք Սոնան հայտնել է Facebook սոցիալական կայքի իր էջում. «Ւնչ լավ է։ Փոփ հանրագիտարանում իմ կլիպը արժանացավ վատ կլիպ։ Իրենք իրենցով քվեարկում են, իրենք իրենցով մրցանակներ են տալիս։ Ես հպարտ եմ շատ, որ իմ անունը շոշափելով մարդիկ իրենց լավ են զգում և իրենց հաղորդմանը լավ PR է արվում.... Մի հատ նայեք ձեզ նոր...»։

Երևի թե երեկվա օրը երգչուհու համար շատ ծանր է անցել, և նրան շատ են նյարդայնացրել, որովհետև վերը նշված գրառումից որոշ ժամանակ անց նա հայտարարել է. «Գրում եմ շատ լուրջ։ Չար մարդիկ ուրիշների կյանքով մի ապրեք, մի վատացեք, ձեր գործով զբաղվեք, պարապ եք մնացել, թե կպարեմ տեսահոլովակում, թե կխոսեմ, ինչ կանեմ, դա իմ գործն է իրավունք չունեք մի խառնվեք։ Մեկը ուզում ա վատություն անի, բայց իրա մոտ չի ստացվի։ Մեկ մեկ վերև նայեք վատ բան անելուց։ Ումից պետք է չեք խոսում, վախում եք։ Ախր խղճում եմ, խղճումմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ»։

Պետք է նշել, որ երգչուհու խոսքերը մեջբերված են առանց փոփոխության։
    
     Աղբյուրը`NEWS.am STYLE

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
17816 | 106 | 0
Facebook