Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Ընտանիքի միջազգային օրը տոնում են նաև Հայաստանում

23:05, Среда, 16 Мая, 2012 года
Ընտանիքի միջազգային օրը տոնում են նաև Հայաստանում

Մայիսի 15- ին Վանաձորի նիստերի դահլիճում նշվեց ընտանիքի միջազգային օրը, որը մեր տոնական օրացույցում ամրագրվեց 2011 թ.-ից ԱԺ-ի որոշմամբ: Այդ կապակցությամբ Վանաձորի թիվ 6, 10, 16, 27 և 28 դպրոցները, մանկատունը , երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը, <<Օրրան >> և <<Զանգակատուն>> ՀԿ-երը մասնակցել են <<Իմ ընտանիքը >> խորագրով շարադրությունների և նկարչական աշխատանքների մրցույթին : Ներկա էին նշյալ հաստատությունների սաները , մանկավարժներ , ՏԻՄ-երի ու մարզպետարանի, <<Save the children >> կազմակերպության ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների բաժնի պետ Նելլի Դուրյանը և լրագրողներ: Նելլի Դուրյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ անցած տարվա համեմատ նվազել է անչափահասների հանցագործության , բռնության և ինքնասպանության դեպքերը: ՄԻջոցառումը անցկացվել է <<Միավորվենք հանուն երեխանների, փրկենք ապագան>>ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է <<Save the children >> կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչությունը `Եվրոպական միության ֆինանսավորմամբ և <<Բաց հասարակության հիմնադրամներ –Հայաստան >>- ֆինանսավորմամբ: <<Միավորվենք հանուն երեխանների, փրկենք ապագան>> ծրագիրը եռամյա նախաձեռնություն է , որը միտված է աջակցելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքային կառույցների գործունեությանը ` հաստատություններում երեխաների պաշտպանության խնդիրները կանխելու, բացահայտելու և լուծելու նպատակով :Այդ ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ, որոնք կաջակցեն երեխաների պաշտպանության համակարգերին և կհիմնեն մեխանիզմներ ` ապահովելու երեխաների պաշտպանությունը խնամքի և քրեակատարողական հիմնարկներում, դպրոցներում և համանքային ավելի լայն շրջանակներում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4594 | 0 | 0
Facebook