Մեզ խանգարեց այն "Գուցե"-ն, մեզ բաժանեց այդ "Գուցե"-ն:Այն խրվեց մեր մեջ ու ՄԵՆՔ չդարձած բաժանեց մեր ես ու դու-ն: Իսկ ես սիրում էի, գուցե չափից շատ...ՈՒ խանգարում էր այդ "Գուցե"-ն.... Գուցե-ներս շատ էին... ՈՒրիշին ես սիրում.... Չես կարոտում... Չես նկատում... Ավելորդ եմ.... ՈՒ բաժանեց այդ "Գուցե"-ն...Որ չխանգարեմ, որ հանկարծ երբեք ավելորդ չլինեմ, որ չցածրանամ, որ հպարտ մնամ, որ սիրեմ հեռվից, բայց քեզ ցույց չտամ: ՈՒ խեղդած կարոտս "Գուցե"-ի վախից, սառեց շուրթերիս "Սիրում եմ Քեզ"-ս.... ՈՒ չես իմանա, թե այդ մի "գուցե"-ն ինչքան բան խլեց ինձ ու քեզանից... Իսկ դու չիմացար, որ իմ տողերի ամեն մի բառում քո շունչն է ապրում, որ երազներս քեզնով են սկսվում, քեզնով ավարտվում, որ հենց քեզ հետ էր "Ես"-ս "Մենք" դառնում... Իսկ դու չիմացար, թե այդ մի "Գուցե"-ն ինչերից զրկեց..կամ գուցե կանխեց...Ինչ էլ, որ լինի "Գուցե"-ն խանգարեց:
|