«Երիտասարդ հանձնաժողովականների խորհուրդը» ստեղծվել է 2014թ ապրիլի 3-ին՝ գործունեության հիմք ընդունելով «Երիտասարդների կողքին» Հ/Կ-ի գաղափարախոսությունն ու գործելով վերջինիս կից: «Խորհուրդը» ձևավորվել է հինգ սկզբնական հանձնաժողովների շնորհիվ: Դրանք են՝
1. Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով,
2. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի երիտասարդական հանձնաժողով,
3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման երիտասարդական հանձնաժողով,
4. Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով,
5. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողով:
Հանձնաժողովականների Խորհուրդը ստեղծվեց ի նպաստ երկրի ներքաղաքական համերաշխության և քաղաքացիական հասարակության ձևավորման` հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի, հատկապես՝ երիտասարդների ցանկությունն ու պատրաստակամությունը: Յուրաքանչյուր հանձնաժողով ձևավորվեց իր աշխատանքային խմբի շնորհիվ, ընտրվեց հանձնաժողովի նախագահ: Կարևորելով «Խորհրդի» դերը երկրի հանրային կյանքում` ներկայացվելու և քննարկվելու են բազմաթիվ առաջարկներ վերոնշյալ ոլորտներում: «Երիտասարդ հանձնաժողովականների Խորհուրդը» հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա: