Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Ժակ Բրել / Jacques Brel

03:28, Вторник, 15 Июля, 2014 года
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Քնիր, սիրելիս

    

     Քնիր, սիրելիս
Դրսում գիշերը սև է
     Քնիր սիրելիս բարի գիշեր
    
    
Քնիր սիրելիս
     Սա մեր վերջին գիշերն է
     Քնիր սիրելիս բարի գիշեր
     Անձրևը հանդարտ արտասվում է
     Կոպերը փակող ծաղիկների վրա
     եվ թռչունը որ երգելու է այգաբացին
     Ննջում է և երազում է դեռ
Այսպես վաղը արդեն
     նորից միայնակ կլինենք
     Եվ դու ինձ կորցրած կլինես
     Ես ունեի քո քնքշանքի կարիքը
     Իսկ դու փոխանակ
     Դեպի ինձ թեքվելու պարզորեն
     Ինձանից ավելին ուզեցիր
     Մահու չափ ձանձրալի
     Հավերժական
երջանկություն
     Գտնելու համար
     Աղջիկները որոնց սիրում ենք
     Չեն հասկանա երբեք
     Որ իրենք ամեն անգամ
     Մեր վերջին շուշաններն են
     Մեր վերջին բախտը
     Մեր վերջին թռիչքը
     Մեր վերջին մեկնումի մեր վերջին նավը
     Քնիր սիրելիս
     Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս ես մեկնում եմ

    
ֆրանսերենից թարգմանեց Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Источник: hs-poetry.blogspot.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1756 | 0 | 0
Facebook