Идет загрузка...
Сегодня:  Четверг, 09 Мая, 2024 года

Статьи

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՆՇԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՈՃՈՎ:

AAA A
Автор:
AAA A
14:20, Вторник, 24 Июня, 2014 года

Երեկ՝ հունիսի 23-ին, երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը «Ալ շեյխ» արաբական ռեստորանում նշեց իր 27-ամյակը:

Դեռեւս կեսկիշերից երգչուհին բազում շնորհավորական նամակներ եւ զանգեր է ստացել: Առաջինն իր ամուսինն է շնորհավորել, ով երեկոյան խնջույքի վերջում մատուցեց անակնկալը՝ երգելով «Ես քեզ սիրահարվել եմ» երգը, որը նվիրեց իր կնոջը: «Բազում նվերներ եմ ստացել: Բայց երբեք նվերի արժեքին ուշադրություն չեմ դարձրել: Կարեւորը մարդու անկեղծությունն ու ուշադրությունն է: Շատ ուրախ եմ, որ ունեմ կողքիս այդպիսի ընկերներ եւ հարազատներ՝ այդ օրը անմոռանալի դարձնելու համար: Շնորհակալ եմ նաեւ համացանցում շնորհավորող ծանոթ-անծանոթ մարդկանց», - ասաց Անահիտ Սիմոնյանը: Երգչուհու համար իր ծննդյան օրը ամենասիրած տոներից մեկն է. «Ես միշտ ուրախ եմ լինում այդ օրը: Բայց նշեմ, որ օրվա ընթացքում լինում է մի քանի րոպե, որ տխրում եմ: Չեմ կարող ասել, թե ինչն է նպաստում տրամադրությանս անկմանը, բայց հետո այն շուտ անցնում է»: Անահիտը ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք է պահել. «Չեմ ասի, թե ինչ է, որ իրականանա (ժպտում է)»: Շնորհավորում ենք Անահիտին և նրան մաղթում անսպառ երջանկություն, սեր և ստեղծագործական բարձունքներ:

Источник: 24.06 mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3764 | 0 | 0
Facebook