Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

Երիտասարդ դերասանները ո՞ւմ հետ կցանկանային նկարահանվել:

AAA A
Автор:
AAA A
12:50, Понедельник, 23 Июня, 2014 года

Դերասան Հայկ Պետրոսյանն առանձնացրեց երկու անուն, ում հետ խաղալը իր համար մանկուց երազանք է եղել:
     «Շատ տաղանդավոր դերասաններ կան աշխարհում, որոնց տեսնելով` ցանկացած երիտասարդ դերասան էլ երազում է խաղալ նրանց հետ, բայց ես կառանձնացնեմ մեր հայ դերասաններից երկուսին` Մհեր Մկրտչյանին և Հրաչյա Ներսիսյանին: Նրանց տեսնելն ու նրանց հետ խաղալը ինձ համար մանկության երազանք էր: Անբացատրելի է նրանց խաղը, նույնիսկ բառեր չեմ գտնում ներկայացնելու` ինչու եմ նրանց այդքան շատ սիրում. նրանք խաղում են ամբողջ զգայարաններով», - նշեց դերասանը: Դերասան Էմիլ Գալստյանը միշտ ցանկացել է խաղալ դերասան Միքայել Պողոսյանի հետ. «Փոքր տարիքից էլ սիրել եմ նրան և մինչ այսօր էլ նա ինձ համար սիրելի է: Այն առաջատար դերասաններից է, ում հետ կուզեմ նկարահանվել ֆիլմում»:

Դերասան Գևորգ Գրիգորյանի համար միշտ ցանկություն է եղել խաղալ նույն ֆիլմում Միքայել Պողոսյանի, Սամսոն Ստեփանյանի, իսպանացի դերասան Խավիեր Բարդեմի հետ:

Այս անունները նշեցի, որովհետև նրանք ինձ համար իսկական վարպետներ են: Կարելի է պարզապես նրանց մասնակցությամբ ֆիլմեր դիտել և շատ բան սովորել: Միքայել Պողոսյանին կառանձնացնեմ նաև նրա համար, որ նա միջազգային չափանիշներին համապատասխան դերասան է», - ավելացրեց Գևորգը:

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԷՄԻԼ ԳԱԼՍՏՅԱՆ
Источник: 23.06 ESEM.AM
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4305 | 0 | 0
Facebook