ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՈՑ
16:56, Пятница, 06 Июня, 2014 года
Нравится
2
Не нравится
0
5141 | 0 | 2 | 0
Ամիսներ առաջ Քեսաբում տեղի ունեցածը տեղիք տվեց մեծ մտահոգության: Այն մեծ խթան հանդիսացավ Հայ երիտասրդությանը համախմբվելու, և միասին պայքարելու հանուն Հայի փրկության ու խաղաղ կյանքի: Աշխարհում կան հազարավոր Հայ երիտասարդներ, որոնք պատրաստ են պայքարել իրենց ազգի համար: Նրանց մեծ մասն ապրում Է Եվրոպայում, բայց չնայած դրան, նրանք հաստատակամ են իրենց ազգի համար մարտնչելու որոշման մեջ: Եվ ահա՝ Արթուր Վալերիի Վարդանյանի գլխվորությաբ, սկսվեց կազմավորվել «Հայոց Վահան» -ը, իր շուրջ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից եկած հայ կամավոր տղաներին, որոնք ամեն վարկյան կարող են պայքարել, և կանգնել Հայի պատվի համար: Հանուն իրենց իսկ անվտանգության, նրանց անունները գաղտնի են պահվում: Արդյունքում ձևավորվեց մոտ 100 հոգանոց գունդ, որն օր օրի ավելի է մեծանում: Հակամարտող ահաբեկիչների խմբավորումներում կան 1600 ադրբեջանցիներ, որոնց միակ նպատակն է վնասել Հայ ազգին: Բայց առ այսօր ծավալված իրադարձությունների արդյունքում, նրանց համար հասկանալի դարձավ, որ Հայը կարող է արժանի պատասխան տալ ամենուր: Այժմ էլ Քեսաբի շրջաններն ազատագրվում են: Հաղթանակին մնացել է վեց կիլոմետր, և Քեսաբը ազատագրված կլինի: Ցավոք սրտի այս ընթացքում հայտնվել են շատ ազգի դավաճաններ, որոնք հանուն իրենց քսակների պարունակության փորձում են ամեն կերպ խոչնդոտել մեր տղաների սկսած սրբազան գործին: Այդ ցավալի փաստի հետ մեկտեղ, փառք Աստծո կան շատ Հայեր, որոնք ամեն կերպ աջակցում են մեր ֆիդայիններին և պատրաստ են պայքարելու հանուն ազգի փրկության: Մեր տղաները, Արթուր Վալերիի Վարդանյանի գլխավորությամբ ոչ մի դեպքում չեն հուսալքվում, այլ հակառակը հասկանում են, որ Հայ ազգը պետք է պայքարի իր ժառանգության համար, լինի դա հող, թե ապահով կյանք: Մեր ֆիդայինները մասնակցել են մարտերին և մինչ այժմ արժանի պատասխան տվել թշնամուն: ՀԱՅԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԱԶԳ Է, ՆԱ ԿԱՐՈՂ Է ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՈՐՏԵՂ ԷԼ ՈՐ ԼԻՆԻ: ԴՐԱ ՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑՆ Է ԱՅՍՕՐ ԳՈՐԾՈՂ «ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ» ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՒՆԴԸ, ՈՐՆ ԻՐ ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՅՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ՄԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ ԵՎ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ: |
+20 °C |
+8 °C
+20 °C
|
Завтра +20 °C |