Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Բարտոմեու. Սանչեզը չի հեռանա Բարսայից

16:50, Среда, 28 Мая, 2014 года
     Բարտոմեու... Սանչեզը չի հեռանա Բարսայից.
    
     Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է Ալեքսիս Սանչեզի` Բարսայից հեռանալու մասին բոլոր լուրերը` նշելով, որ ֆուտբոլիստը մտնում է Բարսայի հաջորդ մրցաշրջանի ծրագրի մեջ և նա չի լքի Բարսան առաջիկա ամռանը:
     Չիլիական El Mercurio պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է բոլոր այն տեղեկությունները, ըստ որոնց Ալեքսիս Սանչեզն ամռանը կտեղափոխվի Յուվենտուս:
    
     "Ալեքսիս Սանչեզը հիանալի մրցաշրջան անցկացրեց և վստահեցնում եմ, որ նա ոչ մի գումարի դիմաց չի հեռանա Բարսայից: Պարզապես ծիծաղելի է կարդալ այն նորությունները, որտեղ խոսվում է, որ Սանչեզը կհեռանա Բարսայից 15-20 միլիոն եվրոյի դիմաց, Ալեքսիսը մի քանի անգամ ավելի թանկ է:
    
     Ոչինչ չեմ կարող ասել Յուվենտուսի հետաքրքրության մասին, ես ոչ մի պաշտոնական առաջարկ չեմ ստացել, գուցե Սանչեզի գործակալն ավելի շատ տեղեկություններ իմանա այս մասին:
    
     Ալեքսիս Սանչեզը մտնում է Բարսելոնայի հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մեջ, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով պետք է թիմին", - ասել է Բարտոմեուն:
    
     Խոսեպ Բարտոմեուն անդրադարձել է նաև Արտուրո Վիդալի և Կլաուդիո Բրավոյի Բարսելոնա տեղափոխվելու մասին լուրերին:
    
     "Ես չեմ ցանկանում խոսել այս մասին: Մենք շատ տարբերակներ ենք քննարկում", - ասել է Բարսայի նախագահը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3620 | 0 | 0
Facebook