Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Օվշորը «հասավ» Համալիր

Լուր
Пресс-секретарь:
Լուր
02:22, Пятница, 23 Мая, 2014 года

Կարճատև ժամանակահատվածում քննարկումների բուռն տեղիք տված Համալիրն աճուրդի դնելու խնդիրը հիմք հանդիսացավ իմ՝ կարծում եմ օգտակար, վերլուծությանը:

Նախ, ևս մեկ ագամ հակիրճ ներկայացնեմ խնդրի էությունը, որից հետո կծանոթացնեմ վերլուծությանս:

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, որը, ըստ ԴԱՀԿ-ի, հանդիսանում է գրավի առարկա: Համալիրի մեկնարկային գինը սահմանվել է 19 մլրդ 35 մլն դրամ՝ մոտ 48 մլն դոլար:

Հայտարարված աճուրդը Մարզահամերգային համալիրի հետ այսուհետ՝ ՄՀՀ ՓԲԸ, կապված իրականացվում է մի շարք օրենքների խախտումներով: ՄՀՀ ՓԲԸ -ն, որպես պատմամշակությային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում, ինչպես նշվում է համալիրի պաշտոննական հաղորդագրությունում չի իրականացվել:

ԴԱՀԿ-ն էլ իր հերթին հրաժարվե է ներկայացնել գնահատման մասին հաշվետվություն՝ ըստ համալիրի պաշտոնական հաղորդագրության:

Նշեմ, որ համաձայն ՀՀ. Արդարադատության նախարարության ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, հարկադիր կատարողն ինքն է ընտրում փորձագետին՝ եզրակացություններ տալու համար. ուստի հետաքրքիր է՝ ով է տվյալ գործով հարկադիր կատարողը և ինչու է ընտրվել հենց այդ կազմակերպությունը, բայց առավել հետաքրքիրն այն է, որ «Բեսթ Ռեալթի» ՍՊԸ-ն, ըստ հավաստի աղբյուրների, հերքել է, որ իրենք այդ հարցով որևէ փորձագիտական եզրակացություն են արել:

Տեղին է հիշել, որ ՄՀՀ ՓԲԸ -ն ստեղծման օրվանից սկսած չի փոխել իր երբեմնի նշանակությունը և ծառայել է որպես մշակութային օջախ, որն ըստ իս պետք է հանդիսանա ՀՀ պատմամշակությաին հատուկ պահպանման նշանակության հուշարձան, եթե այդպիսին չէ:

Արդար է նշել, որ մոտ 10 տարի է այս կառույցը հանդիսանում է ԲԱՄՈ գրուպի սեփականությունը, սակայն դրանով հանդերձ հենց վերջին տաս տարիների ընթացքում է, որ այն բացարձակ ծառայել է իր մշակութային նպատակներին՝ իսպառ իրենցից հեռացնելով «սաունա» , հոթել և այլ բիզնես, զվարճանքային և կրոնական գործող և առաջարկվող կենտրոնները:

Ուրախությամբ պիտի նշեմ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը, գոնե այս անգամ հետևեց օրենքի տարրին և հարցի վերաբերյել արտահայտեց հետևյալը. Պատմամշակությային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով:

Վերջինս հակասում է «Բեսթ Ռեալթի» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատողական եզրակացությանը, այն է՝ 25.8 մլրդ ՀՀ դրամ:

Ի դեպ, պիտի ձեզ հիասթափեցնեմ՝ տեղեկացնելով, որ «Բեսթ Ռեալթի» ՍՊԸ-ի 2 բաժնետերերը գրանցված են Հայաստանում կոռուպցիոն սկանդալներով հայտնի Օվշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832-ում:
     Եթե չեմ սխալվում, ՄՀՀ-ն, ժամանակին համեմատվում էր Սիդնեյի օպերայի տան հետ, ինչը գնահատել 26 մլրդ, ուղղակի ծիծաղելի է, թեև նման կառույցների արժեքային գնանահատումը ուղղակի անընդունելի է:

Հեղինակ` Կարինե Գևորգյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4130 | 0 | 0
Facebook