Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

«Թանգարանային գիշերվա» տպավորություններով...

16:10, Среда, 21 Мая, 2014 года


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     2014 թվականը խորհրդանշական է այն առումով, որ լրանում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման 10-րդ տարեդարձը: Այս տարի ևս` մայիսի 17-ին, մշակութասեր հասարակությունը հնարավորություն ուներ մասնակից լինելու մշակութային այս տոնին: Նորակերտի միջնակարգ դպրոցի 6-րդ և 10-րդ դասարանների աշակերտները դասղեկների, ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ «Թանգարանների գիշեր» միջոցառման կապակցությամբ այցելեցին Խաչատուր Աբովյանի, Սերգեյ Փարաջանովի, Հովհաննես Թումանյանի թանգարաններ և Ազգային պատկերասրահ: Աշակերտները ոգևորված և տպավորված Էին. չէ որ իրենք էլ դարձան այս յուրօրինակ տոնի ականատեսն ու մասնակիցը, ձեռք բերեցին նոր գիտելիքներ, ստացան գեղագիտական դաստիարակություն: Նրանք շատ տպավորված էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ անսպասելի հանդիպումով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2558 | 0 | 0
Facebook