Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

«Քվանտի» հյուրն է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը

«Քվանտ» վարժարան
Пресс-секретарь:
«Քվանտ» վարժարան
17:35, Пятница, 16 Мая, 2014 года
«Քվանտի» հյուրն է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը
     Ապրիլի 29-ին «Քվանտ» վարժարանում հյուրընկալեցինք Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և դեսպանատան կրթական/մշակութային ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին: Դեսպանին սպասում էինք վարժարանի ռեսուրս-կենտրոնում: Պարոն Հեֆերնը շրջեց կենտրոնի լաբորատորիաներով, այնուհետև ծանոթացավ վարժարանի գործունեությանը: Նրան հատկապես ուրախացրեց այն հանգամանքը, որ վարժարանը, հանդիսանալովՄիջազգային բակալավրիատի համակարգի առաջին հայկական դպրոցը, 2013 թ.-ինփայլուն արդյունք է ցուցաբերել. ծրագրի առաջին 12 շրջանավարտները բարձրավարտական գնահատականներով հրավերներ են ստացել աշխարհի առաջատարհամալսարաններից: Նա նաև բարձր գնահատեց վարժարանի անցած ուղին և այն փաստը, որ «Քվանտը» ՀՀ կրթական ոլորտում հանդես է գալիս մի շարք նորարարություններով (վիրտուալ լաբորատորիաներ, էլէկտրոնային ձեռնարկներ, տարրական դպրոցի ինֆորմատիկա և այլն): Հանդիպմանը մեծ ոգևորությամբ սպասում էին նաև վարժարանի ավագ դպրոցի սաները: Վերջիններիս հետ հանդիպումը կայացավ ընթերցասրահում: Դեսպան Հեֆերնը զրուցեց աշակերտների հետ տարբեր թեմաներից, ունկնդրեց նրանց հարցերն ու սիրով պատասխանեց դրանց: Մեր սաներին ոգևորեց դեսպանի անմիջականությունը: Զրույցն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Դեսպան Հեֆերնը մի շարք օգտակար խորհուրդներ տվեց նոր կյանք մտնող քվանտականներին՝ սեփական երկրին օգտակար լինելու համար: Այս առումով նա մատնանշեց և խիստ կարևորեց վարժարանում գործող Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը և դրա շրջանակներում իրականացվող CAS (creativity, action, service) նախագծերը: Հանդիպման ավարտին դեսպանը նկատեց. «Դուք երջանիկ եք, որ ունեք նման աշակերտներ, իսկ աշակերտներն էլ երջանիկ են, որ սովորում են նման միջավայրում»: Վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն իր երախտագիտությունը հայտնեց դեսպանատան հետ համագործակցության և դեսպանի այցելության համար: Դեռևս մեկ տարի առաջ «Քվանտ» վարժարանը հյուրընկալել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կրթական և մշակութային կցորդ Շոն Օ՛Հարային, ինչի արդյունքում «Քվանտը» դարձավ առաջին դպրոցը Հայաստանում, որին դեսպանատունն ընդգրկեց «Fulbright english teaching assistant» ծրագրում: Արդեն նախորդ տարվա սեպտեմբերից ծրագրի մասնագետ Դեյվիդ Գարսիա Էստրադան սկսեց իր աշխատանքը «Քվանտ» վարժարանի սաների հետ: Դեսպան Ջոն Հեֆերնը վարժարանից հեռացավ բավականին տպավորված: Հուսով ենք, որ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի:
Источник: www.quantum.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6346 | 0 | 0
Facebook