Ծառահատումը արդի ժամանակաշրջանում գերակա խնդիր է դարձել: Մարդկանց մի մասը գիտակցաբար, իսկ մյուս մասն էլ թերևս անգիտակցաբար` սոցիալական պայմաններից ելնելով ծառահատում է կատարում: Շատերն անգամ չեն էլ պատկերացնում, որ այդպիսով վտանգի տակ են դնում ողջ Երկիր մոլորակը: Եվ եթե այս բացասական և համատարած երևույթը շարունակական բնույթ կրի, ապա մենք կգնանք դեպի կործանում, որի փրկությունն անխուսափելի կլինի: