Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Լենկ Թեմուրի հզոր ձեռքը

ananun ...
Автор:
ananun ...
19:31, Пятница, 07 Декабря, 2012 года
Լենկ Թեմուրի հզոր ձեռքը
     Քաղաքի աղմուկից ու փոշուց կտրված մի փոքրիկ գյուղ, որն իր պատմությամբ այնքան էլ չի զիջում պատմական անցյալ ունեցող գյուղերին: Տարիների պատմություն ունեցող Պտղնին Հրազդան գետի ձախ ափին է գտնվում ` Հայաստանի հանրապետության Կոտայքի շրջանում: Գյուղի ամենաշքեղ և հարուստ պատկերը, թերևս Կաթողիկե եկեղեցին է, որը պատմական ուսումնասիրություններից ու ճարտարապետական ձևերից ելնելով դասվել է մոտավոր 6-7-րդ դարերին: Բազմաթիվ ուսումնասիրություններից ոկեղեցու բակից հայտնաբերվել են ոսկյա դրամներ, կերամիկական իրեր, գինու և ցորենի մեծ կարասներ, սափորներ: Նախկինում եկեղեցու, մ աշխատում էին քահանաներ ` Տեր Սահակը, Տեր Հարությունը, Տեր Հովհաննիսյանը : Հետագայում եկեղեցու բակում է թաղվել Տեր Հարությունը, Տեր Հովհաննիսյանն էլ ձեռբակալվել ու գնդակահարվել է 1936-1937-թթ-ին որպես դաշնակցական գործունեություն ծավալող բոլշևիկների դեմ, իսկ ահա Տեր Սահակի մասին ոչ տեղեկություն չի պահպանվել: Մինջ այսօր բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Պտղնի եկեղեցին տեսնելու համար, և ցավով շնում որ շատ կցանկանային տեսնել այն վերանորոգված: Վերանորոգման համար գյուղի բնակչությունն իհարկե շատ անգամ է դիմել պատկան մարմիններին ` այս դեպքում գյուղապետին, սակայն պատասխանն ուղղակի անհիմն է եղել:Վերջերս Գյուղի երիտասարդ մի քանի տղաներ հավաքվեցին ու եկեղեցին լուսապատեցին գագաթին տեղադրելով խաչ, որն ամեն երեկո լուսավորում է շրջակա տարածքը, որոշ ժամանակ անց էլ հենց նույն երիտասարդները մուտքի դիմաց կառուցեցին ցայտաղբյուր, այս ամենով ցույց տալով մտահոգությունը սեփական բնակավայրի մասին:

Այսօր եկեղեցու հարցը բավականին լուրջ է, գյուղապետ Ա. Վիրաբյանի խոսքերով` դա բավականաչափ մեծ գումարնեիրի հետ կապ ունի, և ինչպես պնդում է գյուղապետը ` չկա ճարտարապետ, ով կկարողանա եկեղեցու ճիշտ նույն պատկերը նախագծել, խոսքը եկեղեցու գմբեթի մասին է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9809 | 0 | 0
Facebook