Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Ալմելոյում չնայած թուրք-ադրբեջանական վայնասունին բացվեց ցեղասպանության զոհերի հուշհամալիրը

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
13:21, Пятница, 25 Апреля, 2014 года
    
    

Ալմելո հայաշատ քաղաքում Ապրիլի 24-ին բացվեց Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Բազմաթիվ հայեր Նիդերլանդների հեռավոր վայրերից, նաև հարևան երկրներից ժամանել էին հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշհամալիրին:

Ալմելոյի քաղաքապետարանի մոտ, մինչ հուշարձանի բացումը 100-ի հասնող թուրքեր էին խմբվել և բողոքում էին հուշարձանի բացման կապակցությամբ: Նրանցից մեկը տեղական rtv oost հեռուստաալիքի լրագրողին բացատրել է, որ իբր ցեղասպանություն 1915 թվականին, որպես այդպիսին գոյություն չի ունեցել և Ալմելոյի հայկական եկեղեցին իբր փչացրել է կանաչ տարածքը: Նույն հեռուստաալիքի կայք էջը սակայն հղում է կատարել վիքիպեդիայի De Armeense genocide (Հայոց Ցեղասպանութիւն) էջին և ավելացրել, որ ի թիվս շատ երկրների Նիդերլանդները ևս այն ճանաչել է:

Թուրքերին միացել են նաև ադրբեջանցիներ, ովքեր կրել են դրոշներ և ցեղասպանությունը մերժող պաստառներ, մասնավորապես պնդմամբ, որ այն պետք է հետազոտեն պատմաբանները և ոչ թե քաղաքական գործիչները: Թուրք-ադրբեջանական վայնասունը չի խոչնդոտել հուշարձանի բացման պատշաճ արարողակարգին: Թուրքերի բողոքի մասին ոստիկանությունը նախօրոք տեղյակ է եղել:

Հուշարձանի բացման և անմեղ զոհերի հիշատակը հարգելուն իրենց մասնակցությունն են ունեցել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի և եկեղեցական կառույցի ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր:


    

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ

Լուսանկարները ' Էմիլ Հաուբենի և Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքի կայք էջի

1
2
3
4
5
6
7
8
Լուսանկարներ 1-9-ը, Ալմելոյո հուշ համալիրի բացման արարողության ժամանակ
10
11
Լուսանկարներ 10-12-ը, Ալմելոյո հուշ համալիրի բացման արարողությունից օրեր առաջ
13
Լուսանկարներ 13-14-ը, Ալմելոյո հուշ համալիրի բացման օրերը թուրք-ադրբեջանական դժգոհ տարրը' Ալմելոյի քաղաքապետարանի առջև
15
Լուսանկարներ 15-16-ը, Ալմելոյո հուշ համալիրին թարմ ծաղիկներ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4179 | 0 | 0
Facebook