Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Տե՛ր, շնորհակալ եմ . . . ♥

13:27, Понедельник, 21 Апреля, 2014 года

Հայացքս՝ երկնքին, հավատս՝ սրտիս: Լռության մեջ ամենախոցելին մտքերն են: Փոխվում են օրերը, անցնում են միապաղաղ, բայց մի ներքին հույսով լեցուն: Փոխվում են դերերը, փոխվում են մարդիկ: Անկեղծ ժպիտն է կեղծ սիրով փոխվում: Նվիրվածությունն են կեղծ խոսքերից ցած դասում: Ինչու՞ է այսպես: Բայց այդ հարցին երբեք պատասխան չենք կարողանում տալ: Ցավալի է, բայց գուցե դա է ճիշտ: Կյա՞նք է չար կատակ խաղում նորից, թե՞ հաղթական ավարտիս սպասումն է այլևս հոգնել է: Հենց նա է ուսուցիչը մեր, սակայն շատ հաճախ նա անմեղներին է պատժում: Ցավեցնողներին՝ ներել, չսիրողին՝ սիրել, անարժանին՝ գնահատել: Սխալների արդյունք՝ հիասթափություն: Անարդար է շա՜տ: Ու ինչպես սիրելի Սևակը կասեր ՝
     ... -Ո՛վ արդարություն,
     Թող որ ես թքեմ ճակատին քո բաց...
     Անցորդ ենք կյանքի ճանապարհներում, կյանքն էլ աստիճան է, որով բարձրանում ենք ու վայր ենք ընկնում: Տե՛ս, կյանք անցնում է, բայց ես չեմ շտապում: Ես լուռ ու դանդաղ քայլերս եմ ուղղում դեպի հավատով լցված մի փունջ նպատակ, որ սրտիս խորքում պահել եմ թաքուն:
     Այն զգացումով, որ եթե լիներ ժամերս վերջին, անընդատ մտքումս հավաքվածն եմ ես ուզում պատմել համայն աշխարհին: Միևնույնն է, ես չեմ դժգոհում: Դժվարություններ անցած հոգին մի օր երջանկանում է լիովին, հասնում է իր բաղձալի երազանքներին....
     Հավատն է պահպանում իմ լինելությունը: Այդ մեծ հավատով ես դեռ ապրում եմ ու վստահ եմ, որ անիրական երազներս մի օր իրական կդառնան: Դժվարանում եմ ընտրել ճշգրիտ ուղի, բայց գիտակցում եմ ՝ այս պահն էլ կանցնի: Մի նոր առավոտ կբացվի, մի արևի նոր շողով նորից կերջանկանամ ու աչքերս կհառեմ երկնքին, բարձրաձայն կասեմ՝ Տե՛ր, շնորհակալ եմ:
    
     Լիդ Պետրոսյան
     (Ամենազգացմունքային)


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4748 | 0 | 0
Facebook