Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Վաղուց

SinEDerellA
Автор:
SinEDerellA
00:26, Понедельник, 26 Ноября, 2012 года
Վաղուց
     Վաղուց արդեն ամենակարևորը չես, բայց չես դադարում կարևոր լինել, վաղուց է ինչ քեզ չեմ տեսել ու վստահ եմ, որ չեմ ուզում տեսնել, բայց չեմ դադարում փողոցում փնտրել:Կարոտ?չգիտեմ, բայց անքուն գիշերներս շատ հաճախ են քո մասին պատմող հուշերով մեռնում, հիշողության ստվերն ինձ հանգիստ չի թողնում ու դու միշտ ես ինձ օգնության հասնում:Չէ քեզ չեմ սիրում, բայց դու անցյալն ես իմ գունավորում ու գիտես գուցե տարօրինակ է բայց երազում քեզ հաճախ եմ տեսնում, դու մերթ գալիս ես ու ամուր գրկում, մերթ անծանոթի պես կողքովս անցնում, բայց այդ ամենը երազ է դատարկ, իսկ իրականում վաղուց է, որ չենք հանդիպում ու պատճառներ էլ արդեն չենք փնտրում:Բայց ունենք անցյալ, որ չի մոռացվի, զրուցյներ, որ դեռ երկար կհիշվի, խենթ օրեր անթիվ, միլիոն գիժ արարք, ունենք երգ, որ միշտ անցյալ կտանի, մի քանի րոպե հինը կպատմի ու մեր դեմքերին ժպիտ կգծի, ունենք վայր, որը մերը կմնա ինչքան ժամանակ ուզում է գնա, ունենք ամեն ինչ, բացի իրարից:Իրար կորցրինք շատ պատահական, կիսատ թողեցինք հազար ու մի պլան ու թեև դու դեռ կարևոր մեկն ես, մեկ է ներկայում արդեն տեղ չունես:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3554 | 0 | 0
Facebook