Հայտնի են դարձել Ferrari-ի մասնակցությամբ լուրջ ավտովթարի մանրամասները, որը տեղի է ունեցել Մոսկվայում «Օստանկինո» հեռուստաաշտարակի մոտակայքում:
Բոտանիչեսկայա փողոցի խաչմերուկում վթարի ենթարկված Արսեն Աթայանի հայրը պատմել է, թե որտեղից է թանկարժեք մեքենան հայտնվել երիտասարդի մոտ: Նրա խոսքով՝ Արսենը, ով ավտոսրահի տնօրեն է, մեքենան վաճառքին էր պատրաստում եւ վթարի է ենթարկվել, երբ վերադարձել է ավտոլվացումից:
Ավտոսիրողի հարազատը պնդում է, որ վթարի մեղավորն անցորդ կինն էր: Նրա պատճառով վարորդը կտրուկ շրջադարձ է կատարել եւ չի վերահսկել կառավարումը: Կինը չի տուժել, իսկ Ferrari-ի վարորդին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ավտոպատահարը, որի մասին խոսվում է, տեղի է ունեցել նախօրեին ցերեկը «Օստանկինո» հեռուստաաշտարակի մոտակայքում: Բախվել են Lexus եւ Ferrari մակնիշների մեքենաներ, որից հետո Ferrari-ն պայթել է ու սկսել այրվել: Վարորդին, ով նույնպես այրվել է, դուրս էր նետել մեքենայից: Նրա վրայի կրակը մարել են եւ տեղափոխել հիվանդանոց:
Վթարից հետո թանկարժեք սպորտային մեքենայից ոչինչ չի մնացել: Այն ամբողջովին այրվել է:
Մոսկվայում այրվել է 28-ամյա հայի Ferrari-ն