Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

Ծառատունկ Վանաձորի թիվ 10 հատուկ դպրոցի բակում

16:36, Суббота, 24 Ноября, 2012 года
Ծառատունկ Վանաձորի թիվ 10 հատուկ դպրոցի բակում
     Նոյեմբերի 14-ին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից, հանձինս` վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղի ունեցավ ծառատունկ Վանաձորի թիվ 10 հատուկ դպրոցում, որին ներկա էին նաև բնապահպանության բաժնի պետ` Արտակ Դեմիրչյանը և վարչության աշխատակից` Սամվել Խառատյանը: Դպրոցի աշակերտները և ուսուցչական կազմը մեծ խանդավառությամբ էին տնկում իրենց ծառը, ասելով որ.« Առաջին անգամը չի, որ մասնակցում ենք նման օրինակ աշխատանքների, դպրոցի բակում վերջերս էլ Լոռու մարզպետարանի աջակցությամբ կատարվել է ծառատունկ, ինչի համար տնօրեն Հ. Փնջոյանը իր և դպրոցի անունից շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին:
     Վերջում պատրաստվել էր միջոցառում, որի բացման խոսքը տրվեց դերասան - ասմունքող Իվան Անտոնյանին: Վերջինս կարդաց Վահան Տերյանի, Հրաչյա Սարուխանի, Սերո Անտոնյանի, Մանվել Միկոյանի բանաստեղծություններից: Եզրափակիչ մասում դպրոցականներին բնությանն ավելի մոտ պահելու, սեր և հոգատարություն սերմանելու զեկույցով հանդես եկավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մագիստրանտ, երիտասարդ բնապահպան Արշակ Բաղդասարյանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4958 | 0 | 0
Facebook