Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Հայկո. Աշխատանքս իմ կյանքից վերցրել է համարյա ամեն ինչ՝ ժամանակ, առողջություն, ուժ

Vladimir Vardanyan
Автор:
Vladimir Vardanyan
17:27, Четверг, 22 Ноября, 2012 года
Հայկո. Աշխատանքս իմ կյանքից վերցրել է համարյա ամեն ինչ՝ ժամանակ, առողջություն, ուժ
     Հայկն անդրադարձել է «Կարգին սերիալին», իրականության մեջ առկա մի շարք հասարակական խնդիրների, աշխարհում մտքի ճգնաժամին, քաղաքացիական հասարակությանը, ընդհուպ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու վերջին քննարկումներին, Մաշտոցի պուրակ իր այցելությանը:
    
     «Հայաստանում շատ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել. եթե ինչ-որ մի բան անում ես, առաջինը ուզում են արածիդ հետևում տեսնել ինչ-որ մեկի ականջները, իսկ հետո ասում են՝ բա ո՞ւր էիր կամ վաղը չէ մյուս օրը որտե՞ղ ես լինելու: Այդ մոտեցմամբ մարդիկ շատ ավելի վնաս են տալիս գործին, քան օգուտ: Բա «ո՞ւր էիր»-ը անհասկանալի հարց է, ենթադրենք` չէի ու հիմա ինչ-որ բան անում եմ, կամ հիմա անում եմ, վաղը չեմ անելու: Իմ աշխատանքը իմ կյանքից վերցրել է համարյա ամեն ինչ՝ ժամանակ, առողջություն, ուժ: Եվ չարվածի մեջ չպետք է ման գալ վատ իմաստ:
    
     Ես անգամ իմ ընտանիքին չեմ կարողանում ժամանակ հատկացնել, այդ դեպքում` «ինչի՞ չես գալիս բոլոր ակցիաներին» հարցադրումն աբսուրդ է: Բացի այդ, չես կարող բոլոր ոլորտներին հետևես, ինչո՞ւ միայն վարչապետը չի աշխատում, այլ այդքան նախարար` իրենց փոխնախարարներով և ամբողջ աշխատակազմով, որովհետև բոլոր խնդիրներին չես կարող հետևել», -ասել է Հայկ Մարությանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5223 | 0 | 0
Facebook