Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

Այսօր մեր քաղաքի հուշարձանների թիվը համալրվեց ևս մեկով. Հուշարձան` նվիրված հայ սպա Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին

Vladimir Vardanyan
Автор:
Vladimir Vardanyan
16:26, Суббота, 28 Сентября, 2013 года
     Սիրելի` հայրենակիցներ այսօր, Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի աշակերտները, ուսուցիչները, նրա մարտական ընկերներն ու հարազատները ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ եկել էին` իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ սպասյի հիշատակին, որի 35 ամյակը լրացավ օրերս: Այսօր մեր քաղաքի հուշարձանների թիվը համալրվեց ևս մեկով. Հուշարձան` նվիրված հայ սպայի անմահ հիշատակին: Շատ են մեր երկրում քարե արձաննրը, բայց լուռ չեն նրանք: Նրանք խոսում են, նրանք պատմում են ու հիշեցնում, որ մենք հայ ենք ու մեր սեփական ճակատագիրը սեփական ձեռքով կերտելու աննկուն կամք ունենք: Ունենք հարատևելու ոգի: Մեջբերում Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի աշակերտների ելույթի խոսքից" Երդվում ենք լինել հայրենասեր, օժտված լինել մարդկային բարձր արժանիքներով, այնպիսին, ինչպիսին դու էիր ու կաս: Երդվում ենք պահել քո հիշատակը, արժանի լինել քո հետնորդները կոչվելուն":
     Հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին և իրենց ելույթի խոսքով հանդես եկան` Տեղեկատվության և հասարակայնության հետ կեպերի վարչության պետ Գեներա-Մայոր Վարդան Ավետիսյանը, Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Լորդերի պալատի անդամ Քեռլայն Քոքսը, Գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը և «Գուրգեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության Նախագահ Աշոտ Քոչոյանը:
     Մեզ հետ զրույցում Աշոտ Քոչոյանը նշեց, որ հուշարձանը կարուցվել է բարերարների շնորհիվ և ավելացրեց, որ իրենք ում դիմելեն աջակցելու համար բացասական պատասխան չեն ստացել այլ ունեցել են միայն դրական արձագանքներ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4305 | 0 | 0
Facebook