Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Թող ծանոթանան, հետո նոր անեն դատողություններ

19:24, Суббота, 17 Ноября, 2012 года
Թող ծանոթանան, հետո նոր անեն դատողություններ

Այսօր The Club –ում կայացավ հանդիպում ժամանակակից գրականության ներկայացուցիչ, «Հասմիկ Սիմոնյան» գրական գործակալության հիմնադիր անդամ, բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի հետ:Հավաքվել էին նրա պոեզիայի երկրպագուները, սատարելու էին եկել նաև գործընկերները:Հանդիպման ընթացքում Հասմիկ Սիմոնյանը ոչ միայն ներկայացրեց իր ստեղծագործությունները, պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին, այլև ներկայացրեց գրական գործակալության լուծելիք խնդիրները և հայ գրականության հետ կապված մերօրյա խնդիրներն առհասարակ: «Փոքրիկ Իշխան »էտյուդն էլ եզրափակեց հանդիպումը:
     Հանդիպումն անցավ ոչ թե կրկնված ջերմ ու հաճելի մթնոլորտում, այլ իրական մթնոլորտում, որտեղ կար գնահատանք, կար քննադատություն, բայց այս երկուսն արտահայտող մարդիկ էլ հեռացան առողջ տպավորություններով:

Հիշեցնեմ, որ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը երկու ժողովածուների հեղինակ է `Լուսնոտ բառեր/2005/, Թափթփված սենյակներ/2010/:
     Բոլոր նրանք, ովքեր մտածում կամ բարձրաձայնում են.որ գոյություն չունի ժամանակակից հայ գրականություն, թող ծանոթանան, հետո նոր անեն դատողություններ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4093 | 0 | 0
Facebook