Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 06 Октября, 2024 года

Статьи

Հայաստանը՝ գերտերությունների պայքարի թատերաբեմում

17:39, Суббота, 11 Января, 2014 года
Հայաստանը՝ գերտերությունների պայքարի թատերաբեմում

Մեր դառը պատմությունը մեզ ցույց է տվել, որ պետք է աշխարհակարգում ինչ-որ կարևոր և կայուն տեղ ուենալ, որպեսզի անընդհատ քեզ այս ու այն կողմ չտանեն ու բերեն:
     Հայ ժողովուրդը միշտ կռվել է, պայքարել, սակայն հայ ժողովրդի համար առավել կարևոր է եղել խաղաղությունը, որպեսզի կարողանա հանգիստ արարել: Հայությունն աշխարհում հենց այդպես էլ հայտնի է. «արարող ժողովուրդ»: Սակայն մեր աշխարհագրական դիրքը մեզ չի տվել այդ հնարավորությունը:
    
     Մի կողմից մեզ խանգարել է անչափ կարևոր դիրք ունենալը, այսինքն քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվելը, իսկ մյուս կողմից էլ ոչ զարգացած հարևաններով շրջապատված լինելը, որոնք սկզբնական շրջանում նույնսիկ քոչվորներ էին:


     Դեռ հին ժամանակներից սկսած Հայաստանը կանգնած է 2 գերիշխանություններից մեկին ընտրելու երկընտրանքի առջև և նա անընդհատ տուժել է դրանից՝ ընտրելով այս կամ այն բևեռին: Դրա վառ վկայությունը 300 հազարից 41 հազար քառակուսի կիլոմետր մնացած հայրենիքն է (ՀՀ և ԼՂՀ):
     Դժվար է այս պայքարում գոյատևելը, քանի որ երկրներից որին էլ որ ընտրես նա ունի նաև իր շահերը և գալիս է ժամանակ, երբ մեր շահերը չեն համընկնում: Ավելին, երբ ընտրում ենք երկրներից մեկին, անգամ եթե դա այդ ժամանակվա համար ճիշտ է, ապա գալիս է ժամանակ, երբ նա թուլանում է և մյուս երկիրը քո նկատմամբ վատ է տրամադրվում:
    
     Ավելի վատին ականատես ենք եղել մեր պատմությամբ, երբ գերտերությունների պայքարի արդյունքում տուժել ենք մենք, մասնատվել ու բաժան-բաժան է արվել Հայաստանն ու հայ ժողովուրդը:
    
     Հայաստանի առաջին բաժանումը տեղի ունեցավ 387 թվականին, երբ կռվում էին Հռոմեական կայսրությունն ու Պարսկաստանը, սակայն արդյունքում Հայաստանը բաժանվեց երկու մասի:
     Հայաստանի երկրորդ բաժանումը տեղի ունեցավ 591 թվականին, երբ պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմն ավարտվեց Հայաստանի բաժանմամբ:
     Սրանից հետ Հայաստանը տեսավ արաբական լուծ, որից հետո կրկին կարողացավ վերականգնել սեփական պետությունը, բայց մեկ ու կես դար հետո կրկին կորցրեց այն, որից հետո հայերն անկախ թագավորություն ստեղծեցին Կիլիկիայում:
     Հայաստանը տեսավ նաև մոնղոլ-թաթարական լուծը: Այնուհետև մեր տարածաշրջան ներխուժեցին թուրքերը:
     Հայաստանը երրորդ անգամ երկու մասի բաժանվեց 1555 թվականին, այս անգամ Պարսկաստանի և Թուրքիայի միջև: Հայաստանի չորրորդ բաժանումը տեղի ունեցավ 1639 թվականին, կրկին Պարսկաստանի և Թուրքիայի միջև:
    
     Հայոց պատմությունը Հայաստանի բաժանումները սահմանափակում է այսքանով, բայց աստված մի արասցե, եթե Հայոց պետության գլխին կախվի նաև հինգերորդ բաժանման վտանգը, որն այդքան էլ հեռու չէ...
    
     Հովիկ Վերանյան


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4499 | 0 | 0
Facebook