ԼՂ կոնֆլիկտն արդեն բավականին երկար ժամանակ է շարունակում է մնալ չլուծված: Այն երբեմն մտնում է փակուղի, երբեմն բուռն ընթացք ստանում, սակայն այդպես էլ վերջնական և տրամաբանական լուծում չի ստանում: Հետևաբար անհրաժեշտ է գտնել միջոցներ և գործիքներ, որոնք կնպաստեն կոնֆլիկտի կարգավորմանը և չեն լինի միայն քաղաքական գործիքներ ու կնպաստեն հարցի խաղաղ կարգավորմանը: Սրա համար անհրաժեշտ է.
1. Առաջին և անհրաժեշտ պայմանը երիտասարդ սերնդի ներգրավումն է բանակցային գործընթացում և կոնֆլիկտում ընդհանրապես: Այս հանգամանքը կարևորվում է նրանով, որ այս սերունդն ամենաքիչն է կրել պատմական իրողությունների ազդեցությունը և ավելի հեշտությամբ կարող է կոնֆլիկտը լուծել հաշվի առնելով այժմյան իրողությունը:
2. Բոլոր երկրներում պետք է դադարեցվեն տարատեսակ պրոպագանդիստական և թշնամու կերպարի ձևավորման և քարոզման հնարքները և ավելի շատ պետք է ձևավորել հարևանի կերպար;
3. ԼՂ հիմնախնդրի լուծումը պետք է քաղաքական դաշտից տեղափոխել դեպի հասարակական, քաղաքացիական և փորձագիտական դաշտ: Անհրաժեշտ է երկու հասարակություններին հնարավորություն տալ հասկանալ կոնֆլիկտի բուն իրողությունը՝ առանց որևէ քաղաքական քողարկումների: Այսինքն պետք է խնդիրը ձերբազատել տարբեր գերտերությունների շահերից և այն մատուցել այնպես ինչպես կա:
4. Նպաստել ժողովրդաիշխանական ինստիտուտների կայացմանը՝ բոլոր կողմերում: Քանի որ դեմոկրատիայի տեսության մեջ կա այսպիսի մի մոտեցում, որ Ժողովրդաիշխանություններն իրար դեմ չեն պատերազմում:
Շարունակությունը կարդացեք այստեղ՝ http://yerevantimes.am/ե՞րբ-կլուծվի-լեռնային-ղարաբաղի-հարցը/