Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Unicode-ը խնդրել է հայկական այբուբենի 36-րդ տառը որպես ռուբլու նշան չօգտագործել

Gurgen Maruqyan
Автор:
Gurgen Maruqyan
15:55, Пятница, 13 Декабря, 2013 года

Unicode-ից խնդրել են որպես ռուբլու նշան չօգտագործել հայոց այբուբենի 36-րդ տառը՝ «Քե» -ն (U+0554), որն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի տարբերանշանին: Այդ մասին ասված է Unicode-ի հրապարակային հաղորդագրության մեջ:

Ռուբլու նոր գրաֆիկական տեսքին նվիրված քննարկմանը մասնակցել էր նաեւ Մայքլ Էվերսոնը՝ նոր նշաններ շրջանառության մեջ դնելու վերաբերյալ բազմաթիվ առաջարկությունների հեղինակը: Նա նշել է, որ արդեն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ռուբլու նոր նշանը ընդգրկի Unicode-ում: Քննարկումը, որ Unicode-ում պետք է ռուբլու նոր նշան ներմուծել, ծագել է բազմիցս: Այնուամենայնիվ, մինչ այժմ դա չի արվել: Էվերսոնը պարզաբանել է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տառը պաշտոնապես հաստատվի, հաղորդում Lenta.ru-ն:

Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 11-ին պաշտոնապես հաստատել է ռուսական արժույթի գրաֆիկական խորհրդանիշը: Ռուբլու տարբերանշանն է դարձել ընդգծված «Р» տառը: ԿԲ-ում նախատեսում են արդեն հաջորդ տարում նոր տարբերանշանով մետաղադրամ հատել, ինչպես նաեւ այն տպել թղթադրամներին:

Источник: http://news.am/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3951 | 0 | 0
Facebook