Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Քվանտականները Ստրասբուրգի Euronest-Scola սեսիայում

«Քվանտ» վարժարան
Пресс-секретарь:
«Քվանտ» վարժարան
12:55, Среда, 11 Декабря, 2013 года

Նոյեմբերի 17-ին և 18-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացավ Euronest-Scola սեսիան: Եվրոպական Պարլամենտի հրավերով 28 եվրոպական երկրներից, այդ թվում նաև Արևելյան համագործակցության 6 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրեջան, Ուկրաինա, Բելոռուսիա, Մոլդովա), 16-18 տարեկան 160 երիտասարդներ մասնակցեցին Euronest-Scola հատուկ ծրագրին և ծանոթացան Եվրոպարլամենտի աշխատանքին: Աշակերտները բաժանվեցին 3 կոմիտեների (Սոցիալական, Քաղաքական և Տնտեսական), բանավիճեցին, քննարկեցին և ընդունեցին կամ մերժեցին ռեզոլյուցիաներ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ընտրվեցին 12 աշակերտներ, որոնք պատվով ներկայացրեցին Հայաստանը: Հպարտորեն հայտնում ենք, որ ընտրված 12 աշակերտներից չորսը (Հովհաննիսյան Սվետլանա, Սեյրանյան Մհեր, Գրիգորյան Աննա, Բաբայան Արմեն) "Քվանտ" վարժարանի սաներն էին:

Նոյեմբերի 17-ին մասնակիցները ժամանեցին Եվրոպարլամենտի շենք, որտեղ արժանացան ջերմ և մտերմիկ ընդունելության: Միմյանց լավ ճանաչելու նպատակով` յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները հանդես եկան ելույթով: Այնուհետև Եվրոպական խորհրդարանի տեղեկատվական և արտաքին քաղաքականության գրասենյակների պաշտոնյաները աշակերտներին մատուցեցին անհրաժեշտ ինֆորմացիա և պատասխանեցին նրանց հարցերին:

Լանչից հետո աշակերտները բաժանվեցին կոմիտեների (Սոցիալական, Քաղաքական և Տնտեսական) և սկսեցին քննարկել առաջադրված հարցերը:

Երեկոյան պատվիրակները վերադարձան հյուրանոց, որտեղ կայացավ խնջույք: Ավելի անմիջական և թեթև մթնոլորտում պատվիրակները ավելի մոտիկից ճանաչեցին միմյանց և հասցրեցին մտերմանալ:

Նոյեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար պալատում յուրաքանչյուր կոմիտեից ընտրված երկուական ներկայացուցիչներ մյուս կոմիտեներին և բոլոր պատվիրակներին ներկայացրին նախորդ օրվա քննարկումից հետո իրենց մշակած նախագծերը, որին հետևեցին բուռն քննարկումներ: Այս ամենից հետո պատվիարակները` որպես Եվրախորհրդի լիիրավ անդամներ, քվեարկեցին ներկայացված նախագրծերի ընդունմանը կողմ, դեմ կամ ձեռնպահ: Ի վերջո, Սոցիալական և Քաղաքական կոմիտեների ռեզոլյուցիաները ընդունվեցին, իսկ Տնտեսական կոմիտեինը` մերժվեց:

Լանչից հետո աշակերտները ստացան պատվոգրեր և նվերներ:

Երեկոյան` ընթրիքից հետո, հյուրանոցի ակումբում երիտասարդները կրկին հնարավորություն ունեցան պարելու և զվարճանալու:

Նոյեմբերի 19-ին 28 երկրներից շուրջ 160 աշակերտներ բռնեցին տան ճամփան:

Euronest-Scola սեսիան մեծ և աննախադեպ հնարավորություն էր մասնակիսների համար: Նրանք բոլորը տուն վերադարձան հարստացած բազմաթիվ գիտելիքներով և նոր օտարերկրյա ընկերներով ու բարեկամներով:

Հ.Գ. Մասնակիցների միջև կապը մինչ օրս պահպանվում է, նրանք իրար հետ կիսվում են իրենց մտքերով և նախասիրություններով և մեծ հույսեր են փայփայում ամռանը ինչ-որ երկրում նորից բոլորով հավաքվելու և անմոռաց ժամանակ անցկացնելու:

Источник: www.facebook.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4086 | 0 | 0
Facebook