Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Արթուր Աբրահամ հարցազրույց

Eoni Anabra Messi
Автор:
Eoni Anabra Messi
14:03, Среда, 20 Ноября, 2013 года

Առաջիկա մենամարտում չհաղթելու դեպքում Արթուր Աբրահամը կարող է մտածել կարիերան ավարտելու մասին։ Այդ մտորումները բարձրաձայնեց ինքը՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Աբրահամը նախ խոսեց նախորդ մենամարտի մասին, որում 33-ամյա հայ մարզիկը հաղթել էր իտալացի Ջովանի Դե Կարոլիսին։

«Չկան այնպիսի մենամարտեր, որոնք թերություններ չունենան: Մրցակիցը ամեն ինչ անում էր նոկաուտից խուսափելու համար։ Սակայն այդ հաղթանակն ինձ համար մեծ կարևորություն չուներ. ինձ համար ամենակարևորը հաջորդ մենամարտն է աշխարհի չեմպիոնի կոչման համար, որը տեղի կունենա փետրվարի մեկին:

Սա իմ երրորդ մենամարտն է լինելու Ռոբերտ Շտիգլիցի դեմ։ Կկռվենք Գերմանիայում, սակայն քաղաքը դեռ հայտնի չէ: Շտիգլիցի հետ մենամարտելու միայն մեկ պլան կա՝ մրցակցիս «սատկացնել»:

Կյանքիս ամենակարևոր մենամարտն է լինելու և կարևոր անելիքն այսօրվա դրությամբ: Սա իմ կյանքի հարցն է, WBO վարկածով գոտու մասին յուրաքանչյուր բռնցքամարտիկ երազում է, և ես ամեն ինչ անելու եմ կրկին հաղթելու և աշխարհի չեմպիոնի կոչման համար, որպեսզի կարողանամ գիշերները հանգիստ քնել։ Եթե չհաղթեմ, գուցե սկսեմ մտածել ռինգից հեռանալու մասին», -նշեց Աբրահամը։

Անդրադառնալով ներկա մարզավիճակին և ապագայի ծրագրերին՝ բռնցքամարտիկն ասաց.

«Հայաստանում հանգստանալու եմ: Մարզավիճակս դեռ կատարյալ չէ: Շաբաթական մեկ-երկու անգամ վազում եմ: Մեկ շաբաթից մեկնելուց հետո կսկսեմ մարզվել: Հայաստան եմ եկել Մասիսում մեր կառուցած եկեղեցու բակում ծառատունկին մասնակցելու։ Մարզադպրոց կառուցելու մասին դեռ չեմ մտածում։

Կարիերաս կավարտեմ երևի 2 տարուց՝ 35 տարեկանում: Ճիշտ ժամանակին հեռանալը շատ կարևոր է»:

Աբրահամը խոսեց նաև Վիկ Դարչինյանի՝ ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ռևանշ մենամարտում կրած վերջին պարտության, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին։

«Ցավում եմ, որ մենամարտն այդպես ավարտվեց: Սպորտում ամեն ինչ հնարավոր է: Վիկը իր մարզչի հետո թող որոշի սխալները։

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նրա հետ կապ ունեմ, հեռախոսով հաճախ ենք զրուցում, բայց իրարից 700-800 կիլոմետր հեռու ենք։ «Բորուսսիան» իմ սիրելի ակումբն է, ժամանակ ունենալու դեպքում հետևում եմ հանդիպումներին։»:

Մարզիկը խոսեց նաև հայաստանցի բռնցքամարտիկների, քաղաքականության և պատանի հասակում իրեն ոգենշնչողների մասին։

«Մեր բռնցքամարտիկները մի քանի անգամ ապացուցել են, որ բարձր մակարդակի վրա են: Ճիշտ է, ռուսները, կուբացներն ավելի ուժեղ են, բայց նրանք թվով էլ են շատ։

Քաղաքականությամբ չեմ զբաղվում, պարզապես հետևում եմ:

Բռցքամարտով սկսել եմ զբաղվել Մայք Թայսոնից ոգեքամշնչվելով: Գիտեմ, որ գիրք է հրատարակել, բայց դեռ չեմ ծանոթացել: Թայսոնին անյնքան էի սիրում, որ անգամ իմ շանն ու նապաստակին նրա անունով եմ կոչել», -ամփոփեց Արթուր Աբրահամը։


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4810 | 0 | 0
Facebook