Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Շանթ Հարությունյանը բերվեց դատարան

Eoni Anabra Messi
Автор:
Eoni Anabra Messi
16:54, Вторник, 19 Ноября, 2013 года
     Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Շանթ Հարությունյանը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Հարությունյանը դատարան է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, և նրան ուղեկցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ ժամը 17: 00-ին, նշված դատարանում նշանակված է դռնփակ դատական նիստ, որը վարելու է նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Դռնփակ դատական նիստին ներկա է լինելու նաև Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, չգիտես ինչու, դատարանը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որոնց աշխատանքները ղեկավարում է նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3470 | 0 | 0
Facebook