Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Երևի . . . ♥

22:13, Воскресенье, 17 Ноября, 2013 года

Երևի ...
     Երևի բոլորի մեջ էլ այդ հոգի կոչվողը ժամանակ առ ժամանակ ցավում է: Շատերը զգում են այդ ցավը, շատերը ՝ ոչ:
     Երևի բոլորն էլ ունեն ինչ-որ չափով երջանկության կարիք:
     Երևի բոլորի սրտերում էլ կա մի անուն, որ ստիպում է նրան ապրել: Բայց շատ հաճախ անգամ ամենամեծ երջանկությունն էլ քիչ է թվում:
     Երևի բոլորն էլ հավատով սպասում են ինչ-որ հրաշքի կատարմանը, որն այնքա՜ն բան կարող է փոխել:

Երևի կան սրտեր, որ սիրում են, բայց չեն սիրվում: Եվ, ցավոք, ոչ թե երևի, այլ հաստատ, կան այդպիսնները: Երա՜նի չլինեն այլևս:
     Երևի յուրաքանչյուրն էլ ինչ-որ ժամանակ ցանկություն է ունենում չապրել: Թո՛ղ այդպիսի պահեր ոչ մեկի մոտ չլինեն այլևս:
     Երևի շատերը լավատեսներ են ՝ վարդագույն ակնոցով, նույնչափ էլ հոռետեսներ կան, որոնց այնքա՜ն բարդ է թվում ամեն ինչ: Երա՜նի հոռետեսները մի օր լավատես դառնան:
     Երևի ոչինչ էլ ամենևին ուշ չի լինում, երբ մենք այդպես ենք կարծում, ուղղակի քչերն են սիրում պայքարի շունչը ներսում պահել:
     Երևի ամեն դեռահասի սրտում էլ նույն բաղձալի ցանկությունն է ՝ ամբողջ կյանքում լինել իրենց համար ամենաթանկ միակի հետ: Թեև, ոչ միայն դեռահասաների, այլ ցանկացած սիրող սրտի:
     Երևի բոլոր փոքրիկ աղջիկներն են երազում հարսի ճերմակ շորիկի, շքեղ հարսանեկան տոնախմբության, գեղեցիկ տորթի և անսահման անձնական երջանկության, իրենց սիրելիների աչքերի նման աչքեր ունեցող բալիկների մասին: Անհերքելի է, երևի:
     Երևի շատերն ունեն ինչ-որ մեկի ջերմության կարիքը, որին ոչ մեկ ու ոչինչ չի փոխարինի:
     Երևի ինձ պես երազող չկա: Գուցե ցանկություններս անթիվ են: Գուցե դրանք որոշ չափով էլ ծիծաղելի թվան:
     Երևի մի օր իմ ներսում ապրող թիթեռներն էլ ազատություն կփնտրեն, բայց քանի կան նրանք, ես հարուստ եմ շա՜տ: Ամեն անգամ պատկերում եմ նրանց իմ էջերում . նրանք այնքա՜ն գունավոր են, այնքա՜ն երազային և նրանցից ոչ մեկն էլ 1-օրյա կյանք չունի ՝ անմահ են ին հոգում:
     Երևի քիչ վստահ եմ իմ թվարկած ՛՛ երևի ՛՛-ներում, բայց մեկ է, նրանց ՛՛ երևի ՛՛ եմ կոչում:
    

Ամենազգացմունքային
     (Լիդ Պետրոսյան)

Источник: Երևի . . . ♥
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5158 | 0 | 0
Facebook