Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 30 Июня, 2024 года

Статьи

Երջանկության բանաձև` հաջողություն

18:11, Среда, 13 Ноября, 2013 года
     Ամեն գործ ավարտվում է միայն այն ժամանակ, երբ հասնում ես նպատակիդ: Պաուլո Կոելյո
     Մարդիկ բաժանվում են երկու խմբի. նրանք ովքեր ապրում են ուղղակի ապրելու համար և մարդիկ, ովքեր ապրում են ստեղծելու բարելավելու, երջանիկ լինելու համար: Երկրորդ խմբին պատկանողներն աշխատում են, ստեղծում, հասնում իրենց նպատակին, իսկ ավարտված գործից նոր նպատակ է ստեղծվում և այդպես ամբողջ կյանքի ընթացքում: Լինում են դեպքեր, երբ առաջին խմբին պատականող մարդիկ, ովքեր ձեռքերը ծալած նստում են, ավելի հաջողակ են լինում ու երջանիկ, քան նրանք, ովքեր տաջվում են: Միթ՞ե սա անարդարություն է, միգուցե կյանքի օրենք կամ համաչափություն, մեկ էլ տեսար ճակատագիր: Համաձայն եմ բոլոր թվարակածս տարբերակների հետ՝ բացի ճակատագրից, որին իրոք չեմ հավատում (եթե սկսեմ թվարկել չհավատալուս պատճառները, կշեղվեմ թեմայից): Փորձեմ բացառել բոլոր տարբերակները, մի կողմ դնել երևակայությունս և խոսել տանջող հարցի շուրջ՝ ինչպե՞ս լինել երջանիկ և հաջողակ: Հաջողակ մարդիկ չեն ծնվում, այլ դառնում են: Կյանքն իրոք անարդար երևույթ է և այն անձը, ով հասնում է հաջողության, լինում էերջանիկ, կարող է իրեն հաղթող համարել կյանքի բոլոր փուլերում: Համացանցում առհելի գրականություն կա այս հարցի շուրջ, ինչից կարելի է ենթադրել, որ մարդկանց իրոք հետաքրքրում է հաջողակ լինելու բանաձևը: Ոչ հասարակ լրագրողներն, այլ այն մարդիկ, ովքեր խորը ուսումնասիրել են այս փաստն, ասում են, որ հաջողակ լինելու համար նախ չպետք է մտածես, որ ուզում ես այդպիսին լինել: Նրանք սա բացատրում են տիեզերական ուժերով: Պնդում են, որ ինչքան չմտածես, այլ ուղղակի գործես, ավելի արագ կհասնես ուզածիդ, հակառակ դեպքում, շատ կմտածես քայլ անելուց առաջ, իսկ շատ մտածելու դեքպում հաջողության չես հասնի: Հաջողակ լինելու առաջին բանաձևը՝ ինքնավստահություն է, էգոիզմը, նպատակասլացությունը: Եթե գնահատում ես ինքդ քեզ, գիտես քո արժեքը և չես տրվում քմահաճույքներին ապա կարելի է համարել, որ հաջողության հասնելու թելը բռնել ես: Հաջողակ ես այն ժամանակ, երբ էգոիստ լինելով հանդերձ, ընդունում ես բացասական կողմերդ և փորձում ես փոխվել՝ ինքնադաստիարակվել: Սա լավագույն միջոցն է չկորցնել ինքնավստահությունը և գնալ առաջ՝ դեպի երջանկություն, անկախություն: Պետք է բոլորից անկախ լինես, կայացած և ոչ թե հենվես ուրիշի վրա, այլ թողնես, որ քեզ վրա հույս դնեն: Հաջողության հասնելու ճանապարհը շատ քարքարոտ է, բացի կապույտ երկնքից սպասվում են նաև վայրէջքներ: Սակայն երբևիցե չհուսահատվեք և չգնաք ետ: Եթե դիմադրեք վայրեքջին, կսպասվեն նաև նոր թռիչքներ: Կարևոր գործոն է նաև պլանավորումը: Պետք է կարողնաս պլանավորել բոլոր գործերդ՝ ըստ հերթականության, և շարժվել հենց այդ պլանով: Գործին տրվելն, իհարկե, շատ լավ բան է, սակայն առանց հանգստի ոչինչ չի ստացվի: Մինչ հաջողության ուղին կսելն, անհրաժեշտ է մի լավ հանգստանալ և, իհարկե, շրջապատված լինել մտերիմ մարդկանցով: Հաջողության հասնելը ավելի հեշտ է քան դա պահպանելը: Փորձեք լինել լավատես, ուրախ և հասեք ձեր բոլոր նպատակներին:
    
Источник: իմ բլոգից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5405 | 0 | 0
Facebook