Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Մոնիկա Բելուչիի գեղեցկության 5 գաղտնիքները

Natalie
Автор:
Natalie
14:06, Воскресенье, 03 Ноября, 2013 года

Ճիշտ դիմահարդարում: Բելուչին այնքան գեղեցիկ է, որ կարող է իրեն թույլ տալ հանրությանը ներկայանալ և դիմահարդարմամբ, և առանց դրա: Բայց դերասանուհին նշել է, որ կոսմետիկան իր համար պաշտպանիչ դեր է կատարում: «Երբ դուք առանց դիմահարդարման եք, դուք առավել խոցելի եք», -ասել է դերասանուհին: Նա նշել է, որ սիրում է դիմահարդարման բուն պրոցեսը: «Ես նախընտրում եմ բնականին մոտ դիմահարդարում և երանգներ», -ասել է նա:

Ոչ մի դիետա: Մոնիկա Բելուչիի մարմնի կառուցվածքը հեռու է ժամանակակից ստանդարտներից, բայց անգամ այդպես նա կանացիության և գեղեցկության մարմնացում է: «Երկրորդ երեխայի ծնունդից հետո ես հասկացա, որ պետք է հետևեմ կազմվածքից, բայց ես չափազանց ծույլ եմ` դիետա պահելու համար: Դրա փոխարեն փորձում եմ որքան հնարավոր է հաճախ քայլել, այցելել մարզասրահ»:

Խնամք: Դերասանուհին համոզված է, որ ճիշտ խնամքը գեղեցկության, երիտասարդության և առողջության գրավականն է: «Ես ընդամենը 45 րոպե լոգանք եմ ընդունում, դրանից լավ միջոց չկա», -ասել է Բելուչին: Բացի այդ, նշել է, որ շատ հետևողական խնամում է մաշկը և շուրթերը:

Ընդունել տարիքը: «Շատերը վախենում են, որ տարիքի հետ կկրոցնեն գեղեցկությունը, բայց ես ավելի շատ վախենում եմ մահից և ուզում եմ տեսնել, թե երեխաներս ինչպես են մեծանում: Ես շատ չեմ կենտրոնանում տարիքիս վրա», -ասել է դերասանուհին:

Հավասարակշռությունը և սեր երեխաների հանդեմ: Մոնիկան համոզված է, որ գեղեցիկմնալու համար պետք է մարդն ինքն իր հետ ներդաշնակ լինի, պահպանել հավասարակշռությունը: Նա բազմիցս նշել է, որ իր երեխաները իր համար ավելի կարևոր են, քան գործը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5186 | 1 | 0
Facebook