Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Աշխարհահռչակ Լանա Դել Ռեյը հրաժարվել է երգել Քիմ Քարդաշյանի համար

15:29, Суббота, 02 Ноября, 2013 года
    
    

Ամբողջ աշխարհն արդեն գիտե, որ հոկտեմբերի 21-ին ռեփեր Քանիե Ուեսթը Սան Ֆրանցիսկոյի մարզադաշտում Քիմ Քարդաշյանին ամուսնության առաջարկություն արեց: Թվում էր՝ ամեն ինչ ավարտվեց, այս մասին գրելու բան այլեւս չկա: Բայց ոչ: Բրիտանական ամենահաս Daily Mail-ը երկար փորփրել եւ նշանադրությանը վերաբերող հետաքրքիր տեղեկություններ է հայթայթել:
    

Եվ այսպես, Քանիե Ուեսթը ճանաչված երգչուհի Լանա Դել Ռեյին առաջարկել է աղմուկ բարձրացրած նշանադրության ժամանակ երգել իր հարսնացու Քիմի համար:

Սակայն Լանան հրաժարվել է:

«Լանան քաղաքավարի հրաժարվեց, սակայն պատճառները չնշեց: Այդ հաստատուն «ոչ» էր, չնայած Քանիեն փորձում էր համոզել, բայց չկարողացավ», - հայտարարել է պարբերականի անանուն աղբյուրը:


    
    

Պարզվում է՝ Քիմը Դել Ռեյի մոլի երկրպագուն է, նրան դուր է գալիս հատկապես «Մեծն Գեթսբի» ֆիլմից երգչուհու Young & Beautiful երգը: Հենց այդ էլ հնչել է, երբ Ուեսթը հարսնացուին մատանի է նվիրել:


    

Իր հերթին, Քարդաշյան ընտանիքի աղբյուրը հայտարարել է, որ Քիմը տխրել է երգչուհու հրաժարվելու համար, սակայն այդ չի խանգարի, որպեսզի Քարդաշյանն այսուհետ նույնպես շարունակի հիանալ Լանայի ստեղծագործություններով: Հիմա Քիմին հետաքրքրում է՝ արդյո՞ք Լանան կերգի իրենց հարսանիքին:


    
Источник: style.news.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3842 | 0 | 0
Facebook