Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Հիանալի դիմակ մազերի աճն արագացնելու համար

Natalie
Автор:
Natalie
19:34, Пятница, 01 Ноября, 2013 года

Եթե պետք է արագ երկարացնել մազերն ու անհավանական փայլ ու խտություն հաղորդել դրանց, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է:

Ժելատինը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, ինչն անհրաժեշտ է մազերի աճն ապահովելու համար:

Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ժելատին, 3 ճաշի գդալ տաք ջուր, 1 թեյի գդալ շամպուն:

Ժելատինը բացում ենք տաք ջրով, լավ խառնում, որպեսզի գնդիկներ չլինեն, թողնել մի-փոքր ժամանակ: Հենց ժելատինն ուռչի, խառնել շամպունի հետ:

Քսել մազերին, ծածկել պոլիէթիլենով, թողնել 20-30 րոպե:

Լավ լվանալ մազերը: Կտեսնեք, թե ինչպիսի փայլ կստանան մազերը: Շատերն օգտագործում են ժելատինը մազերի և եղունգների աճի համար, և իսկապես` ժելատինն իսկապես ամրապնդում է եղունգներն ու մազերը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
29038 | 1 | 0
Facebook