Որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, իբրեւ դերասանուհի Անի Երանյանը եւ նրա նախկին ընկեր՝ Մովսես Երեմյանը «միասին նկարահանվում են ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար, ոչ ավել, ոչ պակաս՝ Անի Երանյանի պատվերով»:
«Ինչքան անգրագետ մարդ կա էս աշխարհում: Անի Երանյանի պատվերով նկարահանվում է Մովսես Երեմյա՞նը: Չեղ կարծում, որ չափից դուրս շատ եք արդեն Ձեր վրա վերցնում: Ուրեմն ուշադիր եղեք արտահայտություն անելուց առաջ: Իսկ իմ անձնականը մատի փաթաթան մի դարձրեք», - արձագանքել է Անին նման լուրերի: