Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 30 Июня, 2024 года

Статьи

Գաբրիել Գարսիա Մարկես. Տողերի ընտրությունը կատարել եմ սուբյեկտիվորեն

23:07, Воскресенье, 27 Октября, 2013 года

1. Վարքագծեր կան, որ երկար տարիներ գաղտնի են մնում և մի օր պոռթկում են:

≤Ես միան զնագահարելու եմ եկել≥

2. Սերը միշտ էլ եղել է շատ վտանգավոր: Նա հենց ինքնին մահացու հիվանդություն է:

≤Սերը մահացու հիվանդություն է≥

3. Եթե կինն ինչ-որ բան է նախաձեռնում, դա անպայման կստացվի: Ես վաղուց հասկացել եմ, որ աշխարհն իշխում են կանայք:

≤Սերը մահացու հիվանդություն է≥

4. Լրագրությունը գրական ժանր է։

≤Աշխարհի ամենալավ մասնագիտությունը≥

5. Այն գաղափարը, որ լավագույն նորությունը միշտ չէ, որ առաջինը ստացվածն է, այլ շատ հաճախ այն, որը լավագույն կերպով է ներկայացված, նրանց համար ոչինչ չի նշանակում։ Այս անձանցից ոմանք, հասու դառնալով իրենց թերություններին, կարծում են, որ խաբվել են համալսարաններում եւ արտահայտություններ չեն խնայում իրենց ուսուցիչներին մեղադրելու, թե վերջիններս չեն պատվաստել ներկայումս իրենցից պահանջվող արժանիքները, մասնավորապես՝ հենց կյանքի նկատմամբ հետաքրքրությունը։

≤Աշխարհի ամենալավ մասնագիտությունը≥

6. Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ:

≤Նամակ մահվանից առաջ≥

7. Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

≤Նամակ մահվանից առաջ≥

8. Ես կապրեի` սիրահարված…սիրուն:

≤Նամակ մահվանից առաջ≥

9. Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել

≤Նամակ մահվանից առաջ≥

10. Ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

≤Նամակ մահվանից առաջ≥

Մարկեսի մի քանի գրվածքներից փորձեցի գտնել գեղեցիկ տողեր, որոնք գտնելը այդքան էլ դժվար չէր, դրանք հասնում են տասնյակի, սակայն ես ընտրեցի տասը՝ լավագույնները: Ամենավերջին տողը՝ Ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել, ինձ ամենաշատը դուր եկավ: Խոսքերը շատ իմաստուն եմ և դիպուկ: Մարկեսի այս խոսքերի ենթատեքստը կայանում է նրանում, որ մարդու տարիքը չի խոսում իր ծերության կամ երիտասարդության մասին և առհասարակ տարիքը ուղղակի բառ է որի տակ մենք հասկանում ենք կյանքի ապրած ժամանակաշրջանը: Ծեր չեն համարվում այն մարդիկ որոնց մազերը սպիտակ են, կամ նրանք արդեն հիսուն տարեկան են և ավելին, ծեր են համարվում նրանք, ովքեր կորցնելու բան չունեն, որոնց համար սեր ասվածը չկա, որոնք ուղղակի ապրում են ապրելու համար: Երիտասարդ են նրանք, ովքեր սիրում եմ կյանքը, սիրում են նույնսիկ դժբախտությունը, սիրահարված են ամեն ինչին: Հավատացնում եմ, որ շատ դեպքերում հենց պատանիներն են պատկանում ≤Ծերերին≥, իսկ տարիք առած մարդիկ շարունակում են երիտասարդ մնալ:

Источник: Իմ բլոգից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5468 | 0 | 0
Facebook