Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Եվրոդատարանում երգիչ Կարեն Հակոբյանի շահերը կպաշտպանի աշխարհահռչակ փաստաբան հայազգի՝՝Մարկ Գերագոսը

Երեվան Թայմս ՍՊԸ
Пресс-секретарь:
Երեվան Թայմս ՍՊԸ
20:22, Вторник, 15 Октября, 2013 года
     Եվրոդատարանում երգիչ Կարեն Հակոբյանի շահերը կպաշտպանի աշխարհահռչակ փաստաբան հայազգի՝՝Մարկ Գերագոսը։Կարեն Հակոբյանի ընկերները և հարազատները նպատակ ունեն Կարեն Հակոբյանին Եվրոդատարանում 250․000$ գրավի դիմաց ազատ արձակել Կարեն Հակոբյանին։Նրանք Եվրոդատարան կդիմեն քանի որ չեն վստահում այստեղի դատական համակարգին։Մարկ Գերագոսը եղել է այնպիսի հայտնի մարդկանց փաստաբանը ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Առնոլդ Շվարցնեգրը օրերս նաև նրա շնորհիվ ԱՄՆ-ի դատարանից ազատ արձակվեց հատնի հայազգի օրենքով գող Պզոն։
     Հիշեցնենք

Աշտարակի Պռոշյան փողոցում սպանություն է տեղի ունեցել. ամեն ինչ սկսվել է 2012թ-ի մայիսի 8-ի երեկոյան, երբ Պռոշյան 29 շենքի հետնամասում ոստիկանները նկատել են գետնին ընկած վիրավոր տղամարդու, տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն: Այնտեղ պարզվել է, որ տուժողը՝ Աշտարակի բնակիչ, 1975 թ. ծնված Արամ Հովակիմյանն է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հովակիմյանի աջ սրունքին և ձախ ոտքի ստորին ու վերին հատվածներում առկա են եղել թափանցող վերքեր, և տասնհինգ րոպե անց նա արնահոսությունից մահացել է:

Ըստ աղբյուրի, դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի չորս պարկուճ:

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում ժամեր անց պարզվեց սպանությունը կատարողի ինքնությունը: Վերջինը եղել է Աշտարակի բնակիչ, 1973 թ. ծնված Ռուբեն Հակոբյանը կամ առավել հայտնի՝ որպես Կարեն Հակոբյան: Բացատրական աշխատանքի արդյունքում Հակոբյանը ներկայացել է բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք ու հանձնել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ փափշտակալով և երեք փամփուշտով:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ տուժողի ու Հակոբյանի միջև վեճը ծագել էր ամիսներ առաջ: Ինչպես Հակոբյանն է իր ցուցմունքում նշել, երբ դեռ ԱՄՆ-ում էր, Արամը զանգել էր իրեն ու հայհոյել: Հակոբյանը սաստել էր, բայց միջադեպն այդքանով չէր սպառվել:

Օրեր առաջ պատահական հանդիպել էին. Հովակիմյանը կրկին սկսել էր հայհոյել: Հակոբյանը նորից էր սաստել: Սակայն մայիսի 8-ի հեռախոսային խոսակցության ժամանակ համբերության բաժակը լցվել էր, երբ Հովակիմյանը հայհոյախառն սպառնալիքներ էր հասցրել: Պայմանավորվել էին հանդիպել:

Հակոբյանը որոշել էր վերցնել ատրճանակը, որն, իր հայտարարությամբ, նվեր էր ստացել տարիներ առաջ: Հանդիպել էին, վիճել, ապա հայհոյել իրար: Հովակիմյանն ավտոմեքենայից ինչ-որ բան էր վերցրել և հակառակորդին կանչել շենքի հետնամաս: Հակոբյանը մտածել էր, թե նրա ձեռքինը զենք է... ու կրակել էր:

Դեպքի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 (ապօրինի զենք պահելը) հոդվածների հատկանիշներով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5288 | 0 | 0
Facebook