Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Անսովոր "սովորականը"

21:52, Понедельник, 22 Октября, 2012 года
Անսովոր "սովորականը"
     Տու-տու-ու... հերթական անգամ զանգը ընդհատվեց: Ու այն անտանելի աղջկա սովորական ձայնը անսովոր դուր եկավ ինձ: Չեմ ասի, որ տխրեցի, բայց էլ ուրախ չէի: Սովորական, միօրինակ ամեն ինչ կատաղեցնում է ինձ, նույնիս ընդհատված հեռախոսակապը, բայց... Բայց այդ օրը, որքանով թվում էր սովորական, այքան հիմա շատ եմ սիրում այն.. ու անսովոր եմ սիրում: Ու սկսեցի սիրել անսովոր տհաճը:
     Երբ որ անձրևը սովորական չի, ես էլ եմ սիրում: Իսկ սովորական մի օր, երբ հանկարծ անձրևի, ես չեմ սիրի այն: Նախընտրում եմ ապրել անսովոր, որ սիրեմ անձրևը: Կար ժամանակ, որ հստակ գիտեի` անձրև չեմ սիրում, բայց հիմա... Հիմա էլ սովորական չի ոչինչ...
     Քայլել, զգալ սառը կաթիլների վազքը.. ու հանկարծ սկսում ես դու էլ վազել, փախչել, բայց ինչու՞, ինչի՞ց. երևի, որ բոլորը վազում են դրա համար կամ էլ երևի կաթիլների՞ց....Բայց, որ ես արդեն սկսում եմ սիրել նրանց ... չէ-չէ նրանքանսովոր կաթիլներ են...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3947 | 0 | 0
Facebook