Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Ալբերտ Մկրտչյան-:

Syuzanna Tusinyan
Автор:
Syuzanna Tusinyan
00:26, Понедельник, 22 Октября, 2012 года
Ալբերտ Մկրտչյան-:
     Արդեն երրորդ անգամ Հայաստանի ազգային կինոկենտրոնը Մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անց է կացնում «Կինոաշուն» փառատոնը:
     Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն` Գևորգ Գևորգյանի խոսքով «Կինաշնան» ստեղծումը մի նպատակ է ունեցել` «Հայ կինոն հասցնել իրենց տերերին` դիտողին»:
     «Կինոաշունը» նպատակ է հետապնդում գործել ի պահպանում հին հայկական կինոյի ինչպես նաև հասարակությանը ներկայացնել հայ ժամանակակից կինոն:
    
Ամեն տարի կազմակերպելով կինոյի միամսյակ «Կինոաշունը» ոչ միայն հնարավորություն է տալիս ֆիլմային անցուդարձին մասնակից դառնալ երևանաբնակներին այլ նաև մարզերի բնակիչներին (կինոդիտումներ են կազմակերպվում նաև մարզերում):
     «Կինոաշնան» շրջանակում կազմակերպվում են նաև կինոյի հայտնի և ականավոր գործիչներին նվիրված երեկոներ:
     Հոկտեմբերի 20-ին «Կինոաշնան» կազմակերպած երեկոն նվիրված էր կինոօպերատոր և կինոռեժիսոր Սերգեյ Իսրաելյանի ծննդյան 75 ամյակին:Երեկոյի ընթացքում հնչեցին բազմաթիվ երախատագիտության, հիացմունքի, ափսոսանքի, կարոտի ու սիրո խոսքեր հայտնիների շուրթերից:
     _«Ես ատում եմ Սերգեյ Իսրաելյանին:Անպատիվ խոսքեր եմ ուզում ասել նրան, որովհետև նա ժամանակից շուտ դավաճանեց հայ կինոյին:Փախավ երկինք ու մինչև հիմա այնտեղ է:Գյումրեցիները, որ մեկին գովում են ասում են այլանդակ լավն է:Նա այլանդակ օպերատոր էր», -Ալբերտ Մկրտչյան
     -«Մի քանի կետաձիգներ կան, որ պահում են հայ կինոն:Իսրաելյանը այդ կետաձիգներից մեկն է», -կինոքննադատ Րաֆֆի
     Երեկոյին ներկա էրն նաև վաստակավոր արտիստուհի Ժենյա Ավետիսյանը, Անետա Երզնկյանը, Էնանուել Մանուկյանը:
     Երեկոյի վերջում տեղի ունեցավ «Սպիտակ անուրջներ» ֆիլմի ցուցադրությունը:
     Հիշեցնենք, որ «Կինոաշուն 2012ը» մեկնարկել է սեպտեմբերի 28-ին և տևելու է մեկ ամիս:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
1
5656 | 0 | 1
Facebook