Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Կամ վաղը կամ այսօր

Karina Sahakyan
Автор:
Karina Sahakyan
01:28, Вторник, 08 Октября, 2013 года

Կամ վաղը կամ այսօր ես աչքերս կբացեմ ու կարթնանամ վերջապես...

Կամ վաղը կամ այսօր երևի կմեծանամ ու այլևս չեմ փնթփնթա դեսից-դենից...

Կամ վաղը կամ այսօր հայելու մեջ կգտնեմ մեկին, ով, ճիշտ է, իդելական արտաքին չունի, բայց ասում են աչքերը գեղեցիկ են...մի փոքր...երևի...

Կամ վաղը կամ այսօր ես վերջապես կմոռանամ բոլոր նրանց, ովքեր վաղուց արդեն անցյալում են ու այլևս երբեք ներկա չեն դառնալու...

Կամ վաղը կամ այսօր ես կհիշեմ հատ առ հատ մանկությանս բոլոր ընկերներին, հերթով կզանգեմ բոլորին, ինչպես հին ու բարի ժամանակներում ու կասեմ-Բարև՛, ես եմ...

Կամ վաղը կամ այսօր ես երևի պատահական անցորդներին կժպտամ, թեև այդպիսի սովորություն չունեմ էլ...

Կամ վաղը կամ այսօր մարդիկ կհասկանան, որ ես ժպտալ գիտե՛մ...գիտե՛մ կարոտել...գիտեմ...սիրել...Գիտե՛մ:

Կամ վաղը կամ այսօր հենց դու երեևի կճանաչես ինձ կամ գուցե կհիշես...Կգաս ու կասես՝բարև՛, ես եմ...

Կամ այսօր կամ էլ վաղը բոլորը կավարտեն իրենց խաղը, կնստեն մի պահ՝կարևոր չէ՝ տանը, դրսում, սրճարանում, թե սիրուհու մոտ, կասեն՝բարև՛, ես եմ...արի ավարտենք այս բառախաղը, արի ապրենք, քանի որ ժամանակ չկա ու ես չգիտեմ՝եր՞բ երջանիկ կլինեմ...

Գուցե այսօր...

Գուցե վաղը...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1423 | 0 | 0
Facebook