Идет загрузка...
Сегодня:  Пятница, 11 Октября, 2024 года

Статьи

ԱՐԴՅՈ՞Ք ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՒՈՄ:

20:39, Среда, 02 Октября, 2013 года

Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի հետ շատ ու շատ հարցերում համաձայն չեմ՝ ավելին, շատ քիչ դեպքերում եմ համաձայն, այնուամենայնիվ չեմ կարող չփաստել, որ նա լավ քաղաքական գործիչ է և դիվանագետ: Հուսանք նրա տված այս պատասխանը քիչ, թե շատ կնպաստի, որ Եվրոպայում երկրի վարկանիշը չընկնի կամ էլ գոնե իշխանության լեգիտիմության հարցը շահարկելով հիմա էլ Եվրոպան չփորձի Հայաստանի վրա ճնշումներ բանեցնել:
     Երբ ժամանակին ընտրություններից հետո ժառանգության անդամներն իշխանություններին մեղադրում էին դրսից «տղա բերելու» համար, ապա հիմա իրենց պատգամավորն ի՞նչ է անում: Իհարկե հեղինակազրկում է երկիրը:
     Առաջին իսկ հնարավորության դեպքում կցանկանայի Զարուհի Փոստանջյանին ասել, որ իր արածը լավ բան չէ, եթե մենք երկրի ներսում ունենք իշխանությունների լեգիտիմության կամ էլ լեգալության հարց, մենք պետք է ինքներս դա լուծենք, ոչ թե դրսի ուժերի միջոցով: Ասեմ ավելին, չի կարելի թույլ տալ, որ նման խնդիրները երկրի սահմաններից դուրս գան, որովհետև այլ պետությունները հաճախ օգտվում են նման իրավիճակներից, երբեմն էլ իրենք են ստեղծում նման իրավիճակներ, որպեսզի օգտվեն դրանից: Համենայն դեպս ես չեմ ուզում հավատալ, որ Զարուհի Փոստանջյանը կարող էր մտածված կերպով աշխատել դրսի ուժերի համար: Իսկ մի՞թե արժի թույլ տալ նման պատգամավորի առկայությունը, ով չմտածված հարցեր է հնչեցնում և ավելին, այդ հարցերը վնասում է մեր երկրի հեղինակությունը: Երբեմն սա ավելի վտանգավոր է, քան օլիգարխիան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4732 | 5 | 0
Facebook